Բնապահպանական թեմայով բիզնես գաղափարների մրցույթ՝ Ենոքավան և Սևքար համայնքների ընտանիքների միջև
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Էկոլոգիականմիջանցքների ստեղծմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է բնապահպանական թեմայով գաղափարների մրցույթ՝ Տավուշի մարզի Ենոքավան և Սևքար համայնքների ընտանիքների միջև: Գաղափարները պետք է լինեն այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել գյուղական ընտանիքների ապրուստի պայմանները կայուն եղանակով` առանց վնասելու շրջակա միջավայրը։
Գաղափարները պետք է առընչվեն հետևյալ թեմաներից որևէ մեկին կամ մի քանիսին․
- Էկոտուրիզմ (Հյուրատների, սրճարանների և ռեստորանների կառուցման առաջարկները ենթակա են մերժման)
- Զբոսաշրջային փորձառություն՝ ներառյալ վերապատրաստման
- դասընթացներ, մաստեր կլասներ, թեմատիկ տուրեր,կապված բնության, վայրի հավաքի և սննդի հետ
- Վայրի հավաք, ներառյալ՝ ուտելի խոտաբույսերի, թեյախոտերի, վայրի հատապտուղների, մրգերի, բանջարեղենի հավաք, մթերում, չորացում, մատակարարում
- Վայրի հավաքի գործընթացի բարելավում կամ եկամուտի ավելացում:
- Արոտների, անտառների կամ այլ բնական ռեսուրսների կայուն օգտագործում:
- Մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի լուծում (արջերի, գայլերի և այլ կենդանիների հարձակումից առաջացած վնասներ):
Գաղափարները պետք է լինեն՝
- Կայուն, բնության հետ համահունչ
- Ներառական /ներառեն համայնքին, աշխատատեղ ստեղծեն կամ համայնքին եկամուտ ապահովեն/
- Աուտենտիկ՝ բնորոշ տվյալ բնակավայրին կամ մարզին, սեզոնայնության նկատմամբ դիմակայուն լինեն:
Հայտերը կդիտարկվեն մրցութային հանձնաժողովի կողմից և արդյունքները կամփոփվեն ամփոփիչ միջոցառման ժամանակ, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Սահմանված են մրցութային երեք հիմնական տեղեր․
1-ին մրցութային տեղ՝ 200,000 ՀՀ դրամ
2-րդ մրցութային տեղ՝ 150,000 ՀՀ դրամ
3-րդ մրցութային տեղ՝ 100,000 ՀՀ դրամ
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց կամ թղթային (տպագիր) տարբերակով:
Դիմելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝
ՀԱՅՏԻ ՁԵՎ
Հայտաձևը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել` ararat.alikhanyan@yccd.am էլեկտրոնային հասցեին։
Տպագիր (թղթային) տարբերակները անհրաժեշտ է լրացնել (ձեռագիր) և ներկայացնել համայնքապետարան՝ փակ ծրարով՝ վրան նշելով հայտատուի անուն ազգանունը և կոնտակտային տվյալները։
Հայտերը կարող եք ներկայացնել մինչև ս․թ․հունիսի 15-ը ներառյալ։
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ԴԵՀԿ ՀԿ ծրագրերի ղեկավար Արարատ Ալիխանյանի հետ (Հեռ․՝ 091727941,093316748 , էլեկտրոնային հասցե՝ ararat.alikhanyan@yccd.am) ։
Սույն մրցույթը իրակաանցվում է «Էկոմիջանցքների խթանում Հարավային Կովկասում – II» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսական մասնակցային մոտեցման իրականացում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման համար» բաղադրիչի շրջանակներում «Բնության համաշխարհային հիմնադրամի» Հայաստանի գրասենյակի կողմից։ Ծրագիրը Տավուշի մարզում իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գործընկերությամբ։