«ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Հաղարծին համայնքում, Անի Հովհաննիսյանի ղեկավարությամբ իրականացվում է «Իրազեկ երիտասարդ հանուն կայուն զարգացման» փոքր դրամաշնորհային ծրագիրը։ Անին հանդիսանում է «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» դասընթացի մասնակից, որի ավարտից հետո նա հնարավորություն է ստացել նախագծել համայնքային ծրագիր՝ գործնականում կիրառելով դասընթացի արդյունքում ձեռք բերված իր գիտելիքները և հմտությունները։
Ծրագրի նպատակն է նպաստել Հաղարծին համայնքի երիտասարդական ակտիվությանը և մասնակցությանը որոշումների կայացման գործընթացներում։ Ծրագրին մասնակցում է մոտ 20 երիտասարդ, որոնց կարողությունների զարգացման նպատակով իրականացվեց «Որոշումների կայացման գործընթացման։ Հանրային կառավարում» դասընթացը։ Երիտասարդներն իրազեկվեցին ՏԻՄ կառուցվածքին, տեղական ինքնակառավարմանը մասնակցելու ուղղակի և անուղղակի միջոցներին, որոշումների կայացման վրա ազդելու եղանակներին։
Դասընթացի արդյունքում մասնակիցներն առաջարկեցին համայնքում ստեղծել երիտասարդական ակումբ, որը կզբաղվի համանքում երիտասարդների զարգացման, կարողությունների հզորացման, ջատագովության, համայնքում առկա խնդիրների վերհանման գործընթացներով: Ծրագրի շրջանակում իրականացվեն այլ դասընթացներ, հարցումներ՝ երիտասարդության խնդիրների և համանքային խնդիրների լուծման վերաբերյալ երիտասարդների պատկերացումները պարզելու համար, ինչպես նաև կկազմակերպվի հանրային քննարկում, կկազմվի առաջարկությունների փաթեթ՝ ՏԻՄ-երին ներկայացնելու նպատակով։
ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա
համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն
TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և
«ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը
իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: