Slide 5

Վերջին նորությունները

Նորություններ

Մեկնարկեց ՀՈԱԿ ռազմավարական պլանավորման դասընթացը

«Հաշվետու համայնք, իրազեկ քաղաքացի» ծրագրի շրջանակում, Հունիսի 10-11-ին Դիլիջանում իրականացվեց «Կազմակերպության ռազմավարական պլանավորում» դասընթացի առանձին փուլը, որին մասնակցում էին Դիլիջանի համայնքապատկան կրթական, մշակութային, գրադարանային, թանգարանային և սպորտային կառույցների 12 աշխատակիցներ։…
Նորություններ

Երիտասարդները պատերազմից հետո. արդյունքների ներկայացում

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը 2020 թ․ դեկտեմբերին իրականացրել էր «Երիտասարդները պատերազմից հետո․ մարտահրավերներ, կարիքներ, լուծումներ»  խորագրով առցանց քննարկումներ՝  Շիրակ, Սյունիք, Արագածոտն և Տավուշ մարզերի, Երևանի 31 երիտասարդի մասնակցությամբ։ Նպատակն…
Նորություններ

Ծրագրի մեկնարկ․ «Հաշվետու համայնք, իրազեկ բնակիչ»

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը մայիսից իրականացնում է «Հաշվետու համայնք, իրազեկ քաղաքացի» եռամսյա դրամաշնորհային ծրագիրը, որի պաշտոնական բացումը կայացավ մայիսի 31-ին։ Միջոցառմանը ներկա էին Դիլիջան բազմաբնակավայր համայնքի ղեկավարի տեղակալ Ա․Բազինյանը,…

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն 12 տարեկան է․ այն բաց հարթակ է նորարարական մտքերի ու գաղափարների իրագործման համար և անցած 12 տարիների ընթացքում կազմակերպությունը կարողացել է միջհամայնքային, միջմարզային կապեր կառուցել ու զարգացնել, վստահության կամուրջ ստեղծել հասարակության և պետական մարմինների միջև։
Մեր ուշադրության կենտրոնում երիտասարդն է, ով ունի ներուժ և այն հզորացնելու բնական իրավունք։
Շնորհակալություն բոլորին, ում միջոցով շարունակում ենք աշխատել, զարգանալ և իրականացնել մեր առջև դրված խնդիրները։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁԴ ՍԻՐԵԼԻ ԴԵՀԿ ՀԿ !!!

Արթուր ՂազարյանԴԵՀԿ ՀԿ նախագահ

աշխատանքային ոլորտները

Ձեռնարկատիրություն

Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական կրթության և սոցիալական ձեռնարկատիրության թեմայով տեղական ու միջազգային դասընթացներ։

Քաղաքացիական կրթություն

Կազմակերպության ծրագրերի զգալի մասը միտված են նպաստելու համայնքի երիտասարդ կանանց ու տղամարդկան, որպես քաղաքացի կրթվելուն ու կայանալուն։

Երիտասարդական աշխատանք

Երիտասարդներն ու երիտ․ աշխատանքը կազմակերպության հիմնական ուղղություններից է, որի արդյունքում նրանց տրվում են նորանոր այլընտրանքային կրթական ու միջազգային փոխանակման հնարավորություններ։

Համայնքային զարգացում

Կազմակերպության կողմից իիականացվող բոլոր ծրագրերը միտված են համայնքային ներուժի բացահայտմանը, զարգացմանն ու համայնքի տեսանելիության մեծացմանը։

Զբոսաշրջություն

Կազմակերպությունն իրականացնում է համայնքի զբոսաշրջային ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, տեղական յուրօրինակ հուշանվերների արտադրություն։

Ոչ-ֆորմալ կրթություն

Կազմակերպության կողմից կազմակերպվող կրթական միջոցացումներն ու ծրագրերը հիմնականում իրականացվում են ոչ-ֆորմալ կրթական մեթոդներով՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Այս կայքը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությանը և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: