2023 թ–ի նոյեմբերից «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ն մեկնարկեց «Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» /WELL Camp/ ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և Թբիլիսիում էստոնիայի դեսպանության կողմից։
Ծրագիրը նախատեսված էր Դիլիջան խոշորացված համայնքի /ք․ Դիլիջան և հարակից 6 գյուղեր/ 18-29 տարեկան կանանց համար, և նպատակ ուներ զարգացնելու նրանց ձեռնարկատիրական և առաջնորդական հմտությունները, որի արդյունքում կանայք կկարողանային հիմնել կամ զարգացնել իրենց բիզնես նախաձեռությունները։
Ծրագրի իրականացման առաջին ամսում մասնակիցների հավքագրման գործընթացն էր․ մասնակցելու հայտ ներկայացրեց 29 կին, որոնցից ընտրվեցին 20–ը։
Դեկտեմբերին ՀԿ–ի գրասենյակում տեղի ունեցավ ծրագրի դասընթացների մեկնարկը նախանշող հանդիպում, որտեղ ծրագրի մասնակիցները կարողացան օֆֆլայն տիրույթում ծանոթանալ ծրագրի դասընթացավարների հետ, ունկնդրել նրանց ոգևորիչ ելույթները և հետաքրքիր խաղերի միջոցով՝ բացահայտել իրենց ուժեղ կողմերն ու բիզնես գործունեությունը սկսելու դրդապատճառները։
Միջոցառմանը հաջորդեցին ծրագրի առցանց դասընթացները, որոնց մասնակից կանայք մեծ հետաքրքրությամբ ու խանդավառությամբ էին մասնակցում։
Նրանց ոգևորությունից վարակված, որոշում կայացվեց, որ պլանավորված դասընթացներից զատ, կանանց համար կկազմակերպվեն նաև հաշվապահության, SMM–ի և համակարգչային գրագիտության դասընթացներ։
Առցանց դասընթացների շրջանակներում ծրագրի մասնակիցները հանդիպումներ ունեցան նաև հաջողակ կին ձեռներեցների, հասարակական գործիչների, և տարբեր մասնագիտությունների կին խոսնակների հետ։
Դասընթացներին հաջորդած մենթորային հանդիպումների շրջանակներում կանայք կարողացան ստանալ իրենց մասնագիտական հարցերի պատասխանները և վերջնական տեսքի բերեցին իրենց «Canvas» բիզնես մոդելները։
Ծրագրի շրջանակներում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի գրասենյակում պատիվ ունեցանք հյուրընկալել Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդիին։ Այս հանդիպման շրջանակներում ծրագրի մասնակից կանայք ներկայացրեցին իրենց արտադրանքն ու ծառայությունները, պատմեցին իրենց ձեռքբերումների, սպասելիքների և համայնքի զարգացման գործում՝ ծրագրի կարևորության մասին։
WELL Camp ծրագրի վերջին փուլը՝ օֆֆլայն ճամբարն էր, որի շրջանակներում պատրաստվեցին մանակիցների շնորհանդեսները և հղկվեցին անհատական ելույթները։
Ծրագրի ավարտական միջոցառման շրջանակներում մասնակիցների ելույթներն ու բիզնես ծրագրերը գնահատելու նպատակով հրավիրվել էր անկախ ժյուրի՝ կազմված հաջողակ կին ձեռներեցներից ու հասարակական գործիչներից։ Միջոցառմանը ներկա էր նաև Էստոնիայի հանրապետության փոխդեսպան Փիթեր Փալսը։
Որոշում կայացվեց դրամաշնորհներ տրամադրել իրենց բիզնես ծրագրերը ներկայացրած բոլոր 12 մասնակից կանանց։
Այսպիսով «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի /YCCD/ կողմից իրականացված «Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» /WELL Camp/ ծրագրի շրջանակներում դրամաշնորհի արժանացած մասնակիցներն էին․