ԹԻՄԱԿԱՌՈՒՅՑ ՆՈՐ ԳՈՐԾԻՔԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԵԿՆԱՐԿ


Ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության ոլորտում նորարարական գործիքների ներդրման նպատակով «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը մեկնարկել է աշխարհի մոտ 30 լեզուներով թարգմանված «More than one story / Ավելին, քան մեկ պատմություն» քարտային խաղ-գործիքի երեք՝ հայերեն, վրացերեն ու անգլերեն լեզուներով տեղայնացման ենթադրամաշնորհային նախագիծը։ Գործիքը նախատեսված է հասարակական կազմակերպությունների, դասընթացավարների, երիտասարդական աշխատողների, դասավանդողների, ոչ ֆորմալ խմբերի ու տարբեր այլ կառույցերի համար՝ թիմակառույց գործողությունները ավելի արդյունավետ կազմակերպելու համար։
Գործիքը բաղկացած է մոտ 50 քարտ-հարցերից՝ տարբեր տարիք ու մշակույթ ունեցող անձանց միջև թիմային ոգի ու համագործակցություն ձևավորելու համար, իսկ կիրառումը բարդության որևէ աստիճան չի պարունակում ու չունի կազմակերպման բարդ ընթացակարգ։ Այն փոքր չափսեր ունի ու կիրառելի է ցանկացած միջավայրում, հաճելի զգացողություններ է առաջացնում խաղի մասնակիցների շրջանում՝ յուրաքանչյուրի կողմից որևէ հարցի շուրջ սեփական «պատմությունը» ներկայացնելու միջոցով։
Նախատեսվում է խաղ-գործիքի եռալեզու տպագրություն և առցանց տարբերակի մշակում ու գործադրում։ Հայաստանի բոլոր մարզերում նշյալ խաղ-գործիքը կներկայացվի ոլորտի ու ոչ ֆորմալ կրթության շրջանակների ներկայացուցիչներին։
Մինչ հայերեն տարբերակի պատրաստ լինելը՝ անցնելով հղմամբ կգտնեք խաղի և ծրագրի մասին պատմող հոլովակ։
«Ավելին, քան մեկ պատմություն» քարտային խաղը հասանելի է նաև առցանց տարբերակով։
Նշենք, որ «Ավելի քան մեկ պատմություն» նախագիծն արժանացել է 2014 թվականի Միջմշակութային նորարարության մրցանակին(Intercultural Innovation Award) ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի և BMW Group-ի կողմից:

«More than one story / Ավելին, քան մեկ պատմություն» ենթադրամաշնորհային նախագիծը իրականացվում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:
The “Youth in Action: Youth Empowerment and Leadership Development in Armenia” Project is a co-funded initiative by the European Union and the Konrad Adenauer Foundation (KAS) implemented together with the World Vision Armenia (WVA), Media Initiatives Center (MIC), and Gyumri “Youth Initiatives Centre” (YIC).