«Տավուշի քաղաքական ակումբ» ծրագրի նպատակն է նպաստել քաղաքական օրակարգերի, խոսույթների և հանրային դիսկուրսների մայրաքաղաքից –մարզեր տեղափոխմանը՝ սամանամերձ մարզերում քաղաքական քննարկումների ակումբներ հիմնադրելով։

Քաղաքական ակումբները հաջողությամբ ստեղծվել և գործում են Տավուշի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։

Ձևաչափը ենթադրում է ոլորտային փորձագետների, քաղաքականություններ մշակողների, որոշում կայացնողների և տեղական ակտիվ դերակատարների միջև կայուն երկխոսություն՝ ոլորտային քաղաքականությունների, ռազմավարական մոտեցումների և տեսլականների վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք «Տավուշի Քաղաքական ակումբի» կողմից իրականացված հանդիպումների մասին հակիրճ ինֆորմացիա։

Վայրը՝ Նոյեմբերյան | 12-ը նոյեմբերի, 2022թ
Թեմա՝ Մեդիա տիրույթում անվտանգային հարցերը և մեդիամանիպուլյացիաները։
Քննարկման բանախոսներն էին CivilNet տեղեկատվական հարթակի լրագրողներ՝ Արշալույս Մղդեսյանը և Անի Գրիգորյանը։ 

Վայրը՝ Բերդ | 26-ը հունվարի, 2023թ
Թեմա՝ Բերդ համայնքի սոցիալական հիմնահարցերը
Հանդիպման հյուր խոսնակն էր ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր՝ Լիլիթ Ստեփանյանը։

Վայրը՝ Դիլիջան | 10-ը փետրվարի, 2023թ
Թեմա՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականություն և արտաքին մարտահրավերներ։
Հանդիպման խոսնակներն էին՝ «Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի» տնօրեն Ստեփան Սաֆարյանը, «Օրբելի» հետազոտական կենտրոնի հետազոտող Ջոնի Մելիքյանը և «Կովկաս ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ 

Վայրը՝ Դիլիջան | 15-ը մարտի, 2023թ
Թեմա՝ հանրակրթության ոլորտում պետական քաղաքականության, նոր ներդրված հայեցակարգերի, կարողունակությունների վրա հիմնված ուսուցման, նոր կրթական չափորոշիչների ամբողջական ինտեգրման դժվարությունները և դպրոցների մարտահրավերները։

Հանդիպման հյուր խոսնակներն էին՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation)հիմնադրամի տնօրեն ՝ Արտաշես Թորոսյանը և Համաշխարհային Բանկի հանրակրթության կազմակերպման փորձագետ՝ Սերինե Ավետիսյանը

Վայրը՝ Իջևան| 27-ը ապրիլի, 2023թ
Թեմա՝ Իջևանի մշակութային առանձնահատկությունները, համայնքում իրականացվող մշակութային և զարգացման ծրագրերը, մշակույթի որպես փոքր ու միջին քաղաքների զարգացման գրավականը 

Հանդիպման հյուր խոսնակներն էին՝ «Սոցիես» փորձագիտական կենտրոնի նախագահ Հարություն Վերմիշյանը և Իջևանի համայնքապետարանի ներկայացուցիչ Աննա Օհանյանը։

Վայրը՝ Դիլիջան| 29-ը ապրիլի, 2023թ
Թեմա՝Բազմաչափ աղքատության և համայնքային մակարդակում վերջինիս արտահայտման պրակտիկաները

Քննարկման հիմնական բանախոսն էր ՀՌԿԿ Հայաստանի հետազոտությունների ղեկավար՝ Լիլիթ Յեզեկյանը։

«Տավուշի քաղաքական ակումբ» ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից՝ Կովկաս ինստիտուտի կողմից իրականացվող «Հայաստանի սահմանամերձ մարզերում քաղաքական ակումբների ստեղծում» ծրագրի շրջանաակներում։

Ծրագիրը իրականացվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ։