«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիր

Ժամանակահատված
01 Հոկտեմբերի 2017թ – 30 Սեպտեմբերի, 2018թ

Ծրագրի նկարագիր
«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրն ուղղված է ՀՀ մարզերում բնակվող երիտասարդների հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Դասընթացների, մասնագիտական պրակտիկաների և քննարկումների միջոցով ծրագիրը խթանում է մասնակիցների անձնային և մասնագիտական զարգացումը՝ ծանոթացնելով նրանց ավելի ներգրավված և ակտիվ քաղաքացիներ դառնալու հնարավորություններին և խրախուսելով նրանց ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքին:
Ծրագրի թիրախային խումբը ՀՀ 10 մարզերի 25 քաղաքային և գյուղական համայնքներում բնակվող 18-28 տարեկան երիտասարդներն են, ովքեր հետաքրքրված են ակտիվ քաղաքացիության, համայնքային մասնակցության և ձեռնարկատիրության ոլորտներում կրթական և մասնագիտական պրակտիկայի հնարավորություններով:
Ծրագրի շրջանակներում դիմորդներից ընտրվելու են 60 մասնակիցներ, ովքեր մասնակցելու են 3 դասընթացների և հնարավորություն են ունենալու պրակտիկա անցնել քաղաքացիական հասարա-կության կազմակերպություններում կամ սոցիալական ձեռնարկություններում՝ դասընթացների ժամանակ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու և ամրապնդելու համար։

Ծրագրի նպատակներն են՝
 Բարձրացնել ՀՀ մարզային համայնքներում բնակվող երիտասարդների մասնակցու-թյան մակարդակը իրենց համայնքների հասարակական և սոցիալական կյանքին ակտիվ քաղաքացիության և ներգրավվածության խթանման միջոցով:
 Նպաստել ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում բնակվող երիտա-սարդների կարողությունների զարգացմանը թեմատիկ ոչ-ֆորմալ դասընթացների միջոցով։
 Բարձրացնել մասնակիցների աշխատունակության և ինքնազբաղվածության մակար-դակը սոցիալական ձեռնարկատիրությունների զարգացմանը և երիտասարդների աշխատունակության բարձրացման միջոցով։

Դասընթացներ

Առաջին դասընթաց՝ «Ակտիվ քաղաքացիության դպրոց»
Ամսաթվեր՝ Դասընթաց 1-ին՝ 04.02 – 09.02.2018, Դասընթաց 2-րդ՝ 18.02 – 23.02.2018
Թեմաներ՝ քաղաքացիական կրթութուն, ժողովրդավարություն, երիտասարդների մասնակցություն

Երկրորդ դասընթաց՝ «Սոցիալական ձեռնարկատիրության դպրոց»
Ամսաթվեր՝ Դասընթաց 1-ին՝ 04.03 – 08.03.2018, Դասընթաց 2-րդ՝ 18.03 – 22.03.2018
Թեմաներ՝ ձեռնարկատիրութուն, սոցիալական ձեռնարկատիրություն, աշխատունակություն ն համայնքներում առկա խնդիրները հասցեագրող սոցիալական ձեռնարկությունների գաղափարի մշակում

Մասնագիտական պրակտիկա
Մասնակիցները հնարավորություն են ստանալու անցնել երկու շաբաթ տևողությամբ մասնագիտական պրակտիկա հասարակական կազմակերպություններում կամ սոցիալական ձեռնարկություններում:

Երրորդ դասընթաց-հանդիպում՝ «Երիտասարդական ֆորում»
Ամսաթվեր՝ 12-13.06.2018
Թեմաներ՝ Ծրագրի կրթական գործընթացի ամփոփում և գնահատում, երիտասարդների մասնակցությունն ու ներգրավումը խթանող առաջարկությունների մշակում և ներկայացում:

ՄասնակցուՄԵՆՔ երիտասարդական Ֆորում | Փակման արարողություն

Կրթական ձեռնարկ

Ծրագրի շրջանակներում ստեղծվել է մարզային համայնքներում բնակվող երիտասարդների մասնակցության հիմնահարցերի և երիտասարդների կարողությունների զարգացման կրթական մեթոդաբանության վերաբերյալ ձեռնարկ։

«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրն իրականացվել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության ԷկոԼաբ հիմնադրամ»-ի հետ համատեղ։ Ծրագրի ֆինանսավորվում էր Եվրոպական Միության կողմից` «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում: