Ծրագրի նկարագրություն

Այս ծրագիրն ուղղված է Դիլիջանում անկախ և կայուն մեդիա հարթակի ստեղծմանը, որը կծառայի տեղական համայնքին, երիտասարդներին և խոցելի խմբերին՝ ապահովելով տեղեկատվական բազմազանություն, թափանցիկություն և հասարակական ներգրավվածություն։

Ծրագիրն իրականացվում է constructify.media e.V.-ի և YCCD NGO-ի համագործակցությամբ, որի շրջանակում նախատեսվում է վեբ-հեռուստատեսային հարթակի ստեղծում, որը հնարավորություն կտա լուսաբանելու տեղական ու ազգային կարևոր իրադարձությունները, ապահովելու տեղեկատվության հասանելիություն և խթանելու հասարակական երկխոսությունը։

Այս նախագիծը մեծ առաջընթաց է անկախ մեդիայի զարգացման համար Հայաստանի մարզերում։ Վեբ-հեռուստատեսային հարթակի ստեղծման միջոցով մենք ոչ միայն հնարավորություն ենք տալիս համայնքին բարձրաձայնելու իրենց խնդիրները, այլև զինում ենք տեղացի երիտասարդներին ու մեդիա մասնագետներին՝ անհրաժեշտ հմտություններով։ Մեր նպատակը կայուն մեդիա միջավայրի ձևավորումն է, որը խթանում է թափանցիկությունը, ներառականությունը և քաղաքացիական ներգրավվածությունը։

Ալասդեր ԺարդինՄեդիա փորձագետ, constructify.media e.V.
Ծրագրի Նպատակը
  • Ստեղծել անվճար վեբ-հեռուստատեսային հարթակ, որը լուսաբանելու է տեղական, ազգային և միջազգային զարգացումները՝ շեշտադրելով քաղաքացիական հասարակության կարիքները։

  • Զարգացնել մեդիա գրագիտությունը՝ հնարավորություն ընձեռելով տեղացի երիտասարդներին և մասնագետներին ձեռք բերելու ժամանակակից մեդիա հմտություններ։

  • Աջակցել գենդերային հավասարությանը՝ ապահովելով կանանց, աղջիկների և խոցելի խմբերի մասնակցությունն ու ներկայացվածությունը։

  • Դիմակայել ապատեղեկատվությանը և խտրականությանը՝ պատրաստելով հավաստի և փաստահեն մեդիա բովանդակություն։

  • Տարածաշրջանի խնդիրները դարձնել տեսանելի ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային լսարանի համար, ընդլայնելով համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։

  • Հիմնադրել երկարաժամկետ մեդիա կազմակերպություն, որը կշարունակի ծրագրի գործունեությունը և կապահովի մեդիա ոլորտի զարգացումը Հայաստանում։

Հիմնական Գործողությունները
  1. Տեխնիկական ենթակառուցվածքի/ստուդիայի ստեղծում՝ ապահովելով վեբ-հեռուստատեսային ծրագրի հաջող մեկնարկը։

  2. Լրագրողական և մեդիա վերապատրաստումներ – տեղացի 15 երիտասարդներ անվճար մասնագիտական դասընթացներ են անցել՝ ձեռք բերելով վիդեոլրագրության (օպերատորական աշխատանք, մոնտաժ) և լրագրության (հետազոտություն, էթիկա, պատմողական հմտություններ) հմտություններ։

  3. Մշակութային և կրթական միջոցառումների անցկացում՝ ներառյալ հանրային քննարկումներ, վեբինարներ, աշխատաժողովներ և հանդիպումներ տեղական համայնքի հետ։

  4. Մեդիա ՀԿ-ի ստեղծում Հայաստանում, որը կզբաղվի ծրագրի երկարաժամկետ գործունեության ապահովմամբ, լրացուցիչ միջոցներ կհավաքագրի և կընդլայնի հեռարձակման ծավալները։

 Ծրագրի միջոցով մենք ձգտում ենք միավորել մեդիայի, կրթության և քաղաքացիական ակտիվության ուժերը՝ ստեղծելով հարթակ, որտեղ տարբեր համայնքներ կարող են իրենց ձայնը լսելի դարձնել, քննարկել կարևոր հարցեր և ձևավորել ավելի տեղեկացված ու ներգրավված հասարակություն։

Ծրագրի վերջնարդյունքները

Ծրագրի գլխավոր նպատակն ուղղված էր Դիլիջանում կայուն զարգացմանը նպաստող ինքնուրույն մեդիա հարթակի ձևավորմանը։

Արդյունքում ստեղծվել է «Դիլիձայն» հաղոդաշարը՝

  • Երկշաբաթյա հաղորդումներ ամսագրային ձևաչափով՝ ներկայացնելով քաղաքի և շրջակա տարածաշրջանի կյանքը, էկոլոգիական ու սոցիալական մարտահրավերները։
  • Քաղաքացիական հասարակության ձայնի հարթակ՝ խթանելով բաց քննարկումներ և հնարավոր լուծումներ։

Հարթակն առանձնանում է թեմատիկ բազմազանությամբ՝ ընդգրկելով քաղաքի և մերձակա տարածաշրջանի կայուն զարգացմանը ու համայնքներին առնչվող հարցեր։ Առաջին անգամ Դիլիջանը ձեռք է բերել սեփական մեդիա հարթակ, որը համատեղում է տեղեկատվական հաղորդումներն ու վավերագրական պատմությունները։

«Դիլիձայն»-ը հանդիսանում է տարածաշրջանի մեդիա ոլորտում որակական փոփոխություն՝ միավորելով տեղական պատմությունները, կայուն զարգացման գաղափարները և համայնքի ակտիվ մասնակցությունը։ 

Այս նախաձեռնությունը «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Constructify Media e.V.-ի համատեղ ջանքերի արդյունքն է, որի նպատակն է գտնել լուծումներ համայնքային կարևոր խնդիրների համար։

Սույն ծրագիրը հնարավոր է դարձել Գերմանիայի Դաշնային Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։