Կլիմայի ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամ է, քանի որ կլիմայի փոփոխությունները և դրա հետևանքները ոչ ոքի վրա այնքան չեն ազդում, որքան երեխաների ու դեռահասների, հատկապես ամենախոցելիների: Աղքատության մեջ ապրող երեխաներն ու դեռահասներն է’լ ավելի են ենթարկվում արտաքին ցնցումների ազդեցությանը, քանի որ դա հանգեցնում է բազմակի խոցելիության, որոնք պահանջում են համալիր և ինտեգրված լուծումներ:
Սպասվում է, որ Հայաստանի կլիմայի պայմանները կփոխվեն հաջորդ հարյուրամյակի ընթացքում, ուստի կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունները և վարքագծի փոփոխությունն անհրաժեշտ է կատարել հիմա: Երեխաները և դեռահասները կարող են և հանդես են գալիս որպես փոփոխության իրականացնողներ ամբողջ աշխարհում:
Տավուշի և Լոռու մարզերում տրամադրվող ենթադրամաշնորհային բաղադրիչն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում։