Skip to main content

 

Դեկտեմբերի 10-ին ավարտվեց «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմապերպված «Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» ծրագրի մասնակիցների հավաքագրման փուլը։

Նշենք, որ ծրագիրը կազմակերպվում է՝ նպաստելու  տարածաշրջանի կայուն զարգացմանը և գյուղական համայնքների երիտասարդ կանանց շրջանում ձեռներեցության խթանմանը: Կարողությունների հզորացման և գործնական ուսուցման արդյունքում  կանայք կկարողանան իրականացնել և/կամ զարգացանել իրենց ձեռնարկատիրական նախաձեռնությունները։

Ծրագրի թիրախ խումբ են հանդիսանում այն կանայք, ովքեր չունեն բավականաչափ ռեսուրսներ, ձեռնարկատիրական հմտություններ և բիզնեսի կառավարման գիտելիքներ՝  իրենց տնտեսական կարգավիճակը բարելավելու համար։

Ծրագրին դիմել են Դիլիջան բազմաբնակավայր համայնքի՝ Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք բնակավայրերի  կանայք և աղջիկները։

Ընդհանուր թվով ստացվել է 40 և ավելի հայտադիմում, որոնք բոլորը մանրամակրկտորեն ուսումնասիրվել են, կարճ ցուցակ են անցել 30 հայտատու, որոնց հետ իրականացվել է առցանց կարճ հարցազրույցներ։ Արդյունքում ընտրվել է  20-30 տարեկան 28 մասնակից բոլոր 7 համայնքներից։

Կից ներկայացված գրաֆիկում կարող եք ծանոթանալ մասնակիցների համայնքային   բաշխվածությանը։ 

Գերակշիռ մասը կազմում է Դիլիջան համայնքը՝ թվով 12 մասնակից, 7 մասնակից Հաղարծին համայնքից,  4ը՝ Աղավնավանքից,  2ը՝ Թեղուտից, 1ական մասնակիցներ՝ Հովք, Գոշ և Խաչարձան համայնքներից։

 

 

Ծրագիրը նախատեսված է իրականացնել 3 հիմնական փուլերով։ Որպես ծրագրի հիմնարար փուլ պլանավորվում է անց կացնել քառամսյա առցանց ուսուցում։ Դասընթացը կսկսվի գաղափարի ձևակերպման, բիզնես մոդելի կառուցման, բիզնեսի կառավարման, ռեսուրսների բաշխման, ցանցային, թիմային աշխատանքի, ֆինանսական կառավարման, մարքեթինգի և վաճառքի էական ներդրումից: Նախատեսվում է ունենալ շաբաթական 2 դասընթաց, 2 ժամ տևողությամբ, որից 18ը կլինեն գործնական դասընթացներ և 12ը՝ առցանց հանդիպում տարբեր ոլորտների բանախոսների հետ, այդ թվում՝ հաջողակ ձեռնարկատերերի։

Առցանց դասընթացներից հետո կմեկնարկի երկամսյա մենթորության ծրագիրը: Մասնակիցներից յուրաքանչյուրը կհամապատասխանի բիզնես խորհրդատուին, ով կուղղորդի մասնակցին վերամշակել բիզնես հայեցակարգերի ուժեղ և թույլ կողմերը:

Որպես ծրագրի եզրափակիչ փուլ նախատեսվում է մեկշաբաթյա ճամբար Դիլիջանի անտառներում, որի նպատակն է իրականացնել ինտենսիվ և կենտրոնացված աշխատանք բիզնես մոդելների վրա: Մասնակիցները ճանապարհորդելու և ապրելու են ճամբարային տարածքում, որտեղ կաշխատեն փորձառու բիզնես փորձագետների հետ և իրենց բիզնես պլանները վերջնական տեսքի կբերեն: Կունենանք կրակային զրույցներ ոլորտի առաջատար և փորձառու գործարարների, համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր կկիսվեն իրենց փորձով, հաջողության պատմություններով և կմոտիվացնեն մասնակիցներին՝ համառ և անկոտրում մնալ իրենց նախաձեռնություններում:

Ծրագրի ավարտին նախատեսվում է կազմակերպել եզրափակիչ միջոցառում, որտեղ կլինեն ներկայացուցիչներ ՔՀԿ-ներից, ՏԻՄ-ից,  բիզնես ոլորտից, սկսնակ ինկուբատորներից, ովքեր կծանոթանան մասնակիցների բիզնես գաղափարներին, կդիտեն բիզնես մոդելների նախատիպերը։

Միջոցառման արդյունքում հրավիրված ժյուրին, որը կազմված կլինի բիզնես փորձագետներից և համայնքի ներկայացուցիչներից, կընտրի երկու լավագույն բիզնես գաղափար, որոնք կստանան փոքր դրամաշնորհներ, բիզնես գաղափարը գործարկելու համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար։

 

Սույն ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այստեղ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: