Սույն թվականի Հունիսի 23ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ–ի ադմինիստրատիվ գրասենյակում ՝ «Կանանց ձեռներության և առաջնորդության կրթական ճամբար»(WELL Camp) ծրագրի շրջանակներում կայացավ հանդիպում մասնակից կանանց և աղջիկների հետ։
Հանդիպման նպատակն էր քննարկել մասնակիցների բիզնես գաղափարները ոչ ֆորմալ միջավայրում, ծանոթացնել նրանց հաջողված ձեռներեցների պատմություններին, ինչպես նաև բարձրացնել մասնակիցների մոտիվացիան՝ ավելի կայուն և հաստատակամ լինելու համար իրենց իսկ նախաձեռնություններում։
Հանդիպումը նաև լավ հնարավորություն էր ավելի լավ ճանաչել միմյանց, քանի որ ծրագրի առաջին փուլը իրականացվում է առցանց տարբերակով։
Հանդիպման ավարտին մասնակիցներն այցելեցին նաև «Արմենեկոպ» սոցիալական ձեռնարկատիրություն՝ ծանոթանալու իրականացվող աշխատանքներին։

«Կանանց ձեռներեցության և առաջնորդության կրթական ճամբար» ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Թողնել մեկնաբանություն