Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ն մեկնարկում է նոր և հետաքրքիր ծրագիր՝ վիդեո-ժուռնալիստիկայի թեմայով:
Այս ծրագրի շրջանակներում մենք փնտրում ենք եռանդուն ու ստեղծագործ անձանց, ովքեր ցանկություն ունեն ներգրավվելու վիդեո-ժուռնալիստիկայի, նկարահանման և մոնտաժի ոլորտներում և ակտիվորեն մասնակցելու մեր նոր մեդիա թողարկումներին։
Ծրագրի նպատակն է`
– Կազմակերպել վեբ-հեռուստատեսային ծրագրերի ստեղծման գործընթացը,
– Տրամադրել մասնագիտական վերապատրաստում և տեխնիկական աջակցություն,
– Ապահովել տեղական անձնակազմի որակավորման բարձրացումը:
Եվ այսպես, եթե դու՝
– 16-30 տարեկան ես,
– Ապրում ես Դիլիջան խոշորացված համայնքում կամ հարակից տարածքներում,
– Հետաքրքրված ես մեդիա պրոդուկտների ստեղծմամբ,
– Ցանկանում ես ստանալ նոր գիտելիքներ ու հմտություններ սմարթֆոնով կամ տեսախցիկով աշխատելու վերաբերյալ,
– Աշխատասեր ես ու նպատակասլաց,
ապա հրավիրում ենք քեզ միանալ մեր նոր ձևավորվող թիմին ու մեդիա միավորին։
Մրցութային կարգով ընտրված մասնակիցները կստանան հնարավորություն
– Մասնակցելու 4 շաբաթյա վերապատրաստման դասընթացներին, որը վարելու են Գերմանիայից ժամանած փորձառու մասնագետները
– Տիրապետելու վիդեո-ժուռնալիստիկայի նրբություններին,
– Սովորելու աշխատել տեսանկարահանող և մոնտաժող սարքավորումներով,
– Մասնակցելու հաղորդումների պատրաստման և թողարկման գործընթացներին։
ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅՈւՆՆ ԱՆՎՃԱՐ Է։
Հավելյալ տեղեկատվություն ծրագրի մասին․
Մինչ 2024թ ավարտը նախատեսվում է հավաքագրել մոտիվացված և աշխատասեր երիտասարդների, ովքեր վերապատրաստման փուլերն անցնելուց հետո մասը կկազմեն մի շարք հաղորդումների նկարահանման աշխատանքներին։ Հաղորդումները վերաբերելու են մասնավորապես դիլիջանյան ամենատարբեր թեմաների՝ մշակութային և ճարտարապետական ժառանգություն, մարդիկ, հաջողության պատմություններ, արվեստ, արհեստներ, բնություն։ Անդրադարձ է կատարվելու նաև համանքային առկա խնդիրներին, ինչպես նաև փորձ արվելու գտնել դրանց լուծման տարբերակներ։ Ընդհանուր առմամբ նկարահանվելու է մոտավորապես 14 հաղորդաշար՝ մեր կողմից հիմնադրված, ժամանակակից ոճով կահավորված և տեխնիկապես զինված հատուկ տաղավար-ստուդիայում։
Հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտադիմումը անցնելով այս
ՀՂՈւՄԸ
Ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Բրեմենում տեղակայված «constructify.media e.V.»-ի համագործակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։