Միջազգային վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը տեղի ունեցավ Հունգարիայի Ֆոնյոնդ քաղաքում մարտի 25-ից ապրիլի 2-ը։
«Giraffes go to theatre» վերապատրաստման ծրագիրը ներառում է 8 տարբեր երկրներից (Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Պորտուգալիա, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան) ժամանած 24 երիտասարդ աշխատողներ, ովքեր նկատում են բռնության, արմատականացման, ագրեսիայի աճ թվային կամ ֆիզիկական ոլորտում, ինչպես նաև իրենց համայնքներում երիտասարդների նկատմամբ հանդուրժողականության բացակայություն, այս ամենը երիտասարդներին դարձնում են ավելի ու ավելի խոցելի, և ոչ բռնի հաղորդակցությունը սովորելու և կիսվելու ավելի ու ավելի անհրաժեշտ միջոց է:
Ծրագրի նպատակն էր պատրաստել երիտասարդական աշխատողներին, առաջնորդներին և օժանդակողներին՝ իրենց համայնքում կոնֆլիկտային, լարվածության կամ թյուրիմացության իրավիճակներին դիմակայելու համար՝ հասնելու ընդհանուր բարօրությանը, անձնական աճին և ներդաշնակ գոյակցությանը:
Մասնակիցները գիտելիքներ ստացան միջմշակութային հաղորդակցության, բարեկեցության անիվի, Ջոհարի պատուհանի, հուզական կարգավորման տեսակների, ինչպես նաև տրամադրության չափիչի մասին:
Դասընթացի սեսիաներից մեկը նպատակ ուներ զարգացնել մասնակիցների հմտությունները՝ որպես դասընթացավար և վարող:
Հայ մասնակիցներն էին Մակար Խաչատրյանը` երիտասարդական աշխատող և ակտիվիստ, Նարե Մանուկյանը` միջմշակութային հաղորդակցության մասնագետ, թրեյներ, վարող և Մերի Ադամյանը` մարդու իրավունքների մասնագետ, դասընթացավար, վարող և երիտասարդական աշխատող, իրենց սեսիաները անցկացրեցին միջմշակութային հաղորդակցության, տրավմայի, սթրեսի և ներողամտության թեմայով: