«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, ծրագրի կոնսորցիումի անդամ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն oգոստոսի 24-ին և 29-ին իրականացրել է Տավուշի և Լոռու մարզերում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարիքների մասնակցային գնահատման միջոցառումները։
Քարտեզագրման նպատակն է ՔՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ վերանայել և թարմացնել ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների կարիքներն ու բացերը, որի ամփոփումը կծառայի «Կազմակերպական մոդելների ինովացիայի (OMI)» մոդուլի մշակմանը և թարմացմանը։ Գնահատմանը մասնակցել են Լոռու մարզի 21 և Տավուշի մարզի 15 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մարզային ՔՀԿ-ների կարիքների գնահատումը իրականացրել է ծրագրի նորարարության և ազդեցության մասնագետ  Արամ Հարությունյանը։
Հանդիպումների ընթացքում մասնակից կազմակերպություններին ներկայացվել է նաև ծրագրի հիմնական բաղադրիչները և համագործակցության հետագա հնարավորությունենրը։

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում»(STRIVE) ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է ՆԵՖ Բելգիա, «ԱԳԱԹ» հաշմանդամությունունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսիաջակցության ՀԿ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից: Ծրագիրը օժանդակելու է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, երիտասարդներին, ակտիվ քաղաքացիներին ավելի արդյունավետ կերպով՝ կամավորության, գիտելիքի և փորձի, նրանց հետաքրքրությունը բարձրացնելու միջոցով, ներգրավել հանրային որոշումների կայացման և ժողովրդական նախաձեռնություններում։


 

Երեքուկես տարվա ընթացքում շուրջ 600 քաղաքացիական հասարակության կազմակերպություն (ՔՀԿ) կներգրավվեն կարողությունների զարգացման գործողություններում, ֆորումներում, համատեղ գործողություններում, ծրագիրը կխթանի կամավորականության զարգացմանը, երիտասարդների ներգրավմանը առաջնորդության զարգացման դասընթացներին, սոցիալական նորարարական ծրագրերի իրականացմանը:


 

Թողնել մեկնաբանություն