Skip to main content

Երիտասարդների քաղաքացիական զարգացման և որոշումների կայացման գործընթացում նրանց մասնակցականության բարձրացմանն ուղղված` Տավուշում մեկնարկեց «Տեղական ժողովրդավարության դպրոց» (ՏԺԴ) 6 ամսյա ծրագիրը։

Ծրագրի առաջին փուլի առցանց դասընթացին մասնակցեց ավելի քան 30 երիտասարդ մարզի տարբեր համայնքներից։ (համայնքները նշել եթե կարող ենք)

Մասնակիցները ծանոթացան տեղական ինքնակառավարման համակարգի առանձնահատկությունների, ՏԻՄ կառուցվածքի ու գործառույթների, ինչպես նաև համայնքային ծառայությունների հետ։ Դասընթացի մյուս փուլերին ևս կուսուցանվեն համայնքային զարգացման ու քաղաքացիների մասնակցականությանը վերաբերող թեմաներ։ Կսովորեն տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության հիմնական գաղափարներն ու մոտեցումները, համայնքների զարգացման ծրագրեր մշակելու, իրականացնելու և վերահսկելու գիտելիքներ։

Մասնակիցները հնարավորություն կունենան նաև ներկայացնել գաղափարներ և մշակել դրամաշնորհային ծրագրեր, որոցից լավագույները ծրագրի շրջանակում կֆինանսավորվեն։

Ծանոթացում – (ՏԺԴ)  Ծրագրի նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում, որտեղ նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։