Skip to main content

«Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» դասընթացի մասնակից
Արսեն Մկրտչյանը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում նախաձեռնել է «Տեղեկացված իմ ավագանի» փոքր
դրամաշնորհային ծրագիրը՝ «ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի
շրջանակում։ Նպատակն է՝ բարձրացնել ՏԻՄ-ի տեղեկացվածության և բնակիչների հետ համագործակցության
աստիճանը՝ կազմակերպելով հանդիպում ավագանիների, ակտիվ քաղաքացիների, ոլորտային մասնագետների և
երիտասարդների մասնակցությամբ։
Համայնքային խնդիրների և դրանց լուծման շուրջ քննարկման նպատակով կազմակերպված հանդիպմանը, որն
իրականացվեց «Համաշխարհային սրճարան» մեթոդով, մասնակցում էին Մեղրիի ավագանու անդամներ, ոլորտների
պատասխանատուներ և մասնագետներ, երիտասարդներ։ Արսենի կարծիքով, երիտասարդների ներգրավվումը կարևոր
է այնքանով, որ հենց իրենք պետք է բարձրաձայնեն իրենց մտահոգող հիմնախնդիրները, իսկ դրանց լուծման համար
համագործակցեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Մասնակիցները վեց սեղանների շուրջ
քննարկեցին բնապահպանական, սպորտի, մշակույթի և երիտասարդության բնագավառների խնդիրները, կազմեցին
առաջարկություններ, որոնք կներկայացվեն որոշում կայացնողներին։


ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: