Բազմաչափ աղքատության և համայնքային մակարդակում վերջինիս արտահայտման պրակտիկաներին էր նվիրված «Տավուշի քաղաքական ակումբի» վերջին քննարկումը։ Հանդիպումը հյուրընկալվել էր Դիլիջանում՝ ԴԵՀԿ ՀԿ գրասենյակում։
Քննարկման հիմնական բանախոսն էր ՀՌԿԿ Հայաստանի հետազոտությունների ղեկավար՝ Լիլիթ Յեզեկյանը, ով ներկայացրել է ՀՌԿԿ Հայաստանի կողմից իրականացված Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի բազմաչափ աղքատության վերաբերյալ հետազոտության արդյունքները և վերհանված հիմնական խնդիրները և արդի պատկերը։
Հանդիպմանը մասնակցել են՝ համայնքի բնակիչներ, ակտիվ երիտասարդներ, քաղհասարակության և ՏԻՄ ներկայացուցիչներ։
«Տավուշի քաղաքակակ ակումբը» իրականացվում է ԴԵՀԿ ՀԿ կողմից «Կովկաս» ինստիտուտի կողմից իրականացվող «Քաղաքական ակումբների ստեղծում սահմանամերձ մարզերում» ծրագրի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ։