ՍՄԱՐԹ ծրագրի տեղեկատվական հանդիպում
Նոյեմբերի 5-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագաիտական համալսարանում տեղի ունեցավ ՍՄԱՐԹ ծրագրի տեղեկատվական հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեց ծրագիրը, ակնկալվող արդյունքները, թիրախային խմբերը և այլ մանրամասներ:
Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով (SMART) ծրագրի հայաստանյան մասնակիցներն են Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագաիտական համալսարանը, Գավառի պետական համալսարանը և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, ասոցացված անդամի կարգավիճակ ունեն «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն և Գործատուների հանրապետական միությունը։
Ծրագիրը համակարգվում է Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտը (Հունաստան)։ ԵՊԼՀ-ում ՍՄԱՐԹ ծրագիրը համակարգում է ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը:
ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը, որը նաև ծրագրի հայաստանյան և ԵՊԼՀ համակարգողն է, նշեց որ բուհական տարածքներում նորարարական՝ ՍՄԱՐԹ կենտրոնների ստեղծումը կարևոր քայլ է ուսանողներին աջակցելու հարցում․ «Նման նախաձեռնությունները կարևոր են, քանի որ յուրատիպ հարթակ են, որտեղ ուսանողները կկարողանան իրենց աշխատանքները կազմակերպել, իսկ ծրագիրը կապահովի տեխնիկական աջակցությունը»,-նշեց ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավարը։
ԱՄԱՐԹ ծրագրի թիրախային երկրներն են Հայաստանը, Մոլդովան և Բելառուսը: Ծրագրի հիմնական նպատակն է մոտիվացնել բուհերի ուսանողներին և շրջանավարտներին զարգացնել ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունները, ակտիվացնել բուհ-գործատու համագործակցությունը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով:
ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի մասնագետ, ինչպես նաև վերոնշյալ ծրագրի օգնական Անի Հովսեփյանի խոսքով՝ ծրագրի հիմնական թիրախային լսարանն ընդգրկում է հետազոտողներ, ձեռներեցներ, գործատուներ, ուսանողներ, շրջանավարտներ և ամենատարբեր ՓՄՁ-ներ․ «Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 7 ՍՄԱՐԹ կենտրոններ, իրականացնել թրեյնինգներ ՊԴ կազմի, ինչպես նաև՝ ուսանողների համար, ստեղծել էլեկտրոնային SMART CHANNEL հարթակ և այլ գործողություններ, որոնք բոլոր շահառուների համար օգտակար կլինեն»,-նշեց ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի մասնագետը։
Տեղեկատվական հանդիպմանը ներկա էր նաև «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանը, որը ներկայացրեց ՀԿ-ի գործունեությունը՝ անդրադառնալով սոցիալական ձեռնարկատիրության սեփական փորձին։ Նա նաև նշեց, որ ուրախ է ոչ միայն ծրագրի մաս լինելու, այլև՝ ԵՊԼՀ-ի հետ շարունականան համագործակցության համար․ «Մենք ակտիվ համագործակցում ենք ԵՊԼՀ-ի հետ, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Մեր 10 տարեկան ՀԿ-ի անդամներից շատերն են այս համալսարանի սաներ, ինչը պատահական չէ»։
Ծրագրի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ հետևելով կայքի թարմացումներին, ինչպես նաև ծրագրի պաշտոնական կայքին ttps://www.smartcaffe.eu։