Skip to main content

2019թ․ ապրիլի 1-10ը, Էրազմուս+ երիտասարդական ակտիվացում ծրագրի շրջանակում ARRABAL IAD ասոցիացիան Իսպանիայի Մալագա քաղաքում ուսումնական այցով հյուրընկալեց Հայաստանից, Մոլդովայից, Վրաստանից և Ուկրաինայից ժամանած 12 մասնակիցների։

Դեպի Մալագա ուսումնական այցը նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել երիտասարդության, քաղաքացիական, բարեգործական, ձեռնարկատիրական և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերին։

Ուսումնական այցի ընթացքում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները մասնակցեցին Մալագայի տարբեր ընկերություններում և կազմակերպություններում կազմակերպված հանդիպումների և քննարկումների։

Հանդիպումներն ու քննարկումները հիմնականում վերաբերում էին ստորև նշված ոլորտներին.

  • ձեռներեցություն և սոցիալական նորարարություններ,
  • երիտասարդության զբաղվածության և գործազրկության պատճառներ,
  • հատուկ կարիքավոր մարդկանց ինտեգրում սոցիալական կյանքում,
  • կայուն զարգացման նպատակներ (ՄԱԿ),
  • կրթության, զարգացման և զբաղվածության խնդիրները Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Մոլդովա, Վրաստան և Ուկրաինա)

Մասնակիցները այցելեցին նաև Մալագայի նահանգային վարչություն և քաղաքապետարան, որտեղ պաշտոնատար անձանց հետ ունեցան հանդիպումներ և քննարկումներ։

Մալագայի համալսարանում մասնակիցները ծանոթացան տեղի աշխատակիցների և ուսանողների կողմից իրականացվող նորարարական և ձեռնարկատիրական ծրագրերին, որոնք կարող են հետագայում նպաստել նմանատիպ նախաձեռնությունների զարգացմանը Հայաստանում։

Ուսումնական այցի ընթացքում ԴԵՀԿ ՀԿ մասնակիցները պատրաստեցին Հայաստանի և կազմակերպության մասին տեղեկատվական պրեզենտացիա, և կիսեցին ծրագրի մյուս մասնակիցների հետ։