Skip to main content

Ս/թ մայիսի 12-ին,  ԳՈւՄ ՀԿ-ի և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն»ՀԿ-ի միջև ստորագրվեց  պայմանագիր «I4C-Նորարարություն փոփոխության համար» ծրագրի շրջանակում «Հաշվետու համայնք, իրազեկ քաղաքացի» եռամսյա ծրագիր իրականացնելու նպատակով։

«Դիլիջանի երիտասարդերի համագործակցության կենտրոն» ՀԿ-ը մայիսից մեկնարկում է «Հաշվետու համայնք, իրազեկ քաղաքացի» դրամաշնորհային ծրագիրը, որը կիրականացվի Դիլիջան խոշորացված համայնքում։

Նպատակն է՝ բարձրացնել Դիլիջան բազմաբնակավայր համայնքի համայնքապետարանի և նրա ենթակա կառույցների  թափանցիկ և հաշվետվողական աշխատելու աստիճանը՝ օնլայն գործիքակազմի կիրառման ուսուցման և կարողությունների, ինչպես նաև գործունեության ռազմավարությունների բարելավման միջոցով։

Ծրագրով նախատեսված է Դիլիջան  բազմաբնակավայր համայնքի պաշտոնական կայքում հատուկ գործիքակազմի գործարկում, որի միջոցով համայնքապետարանի ենթակայության  կրթական/մարզական/մշակութային կառույցները տարվա իրենց պլանավորած հանրային գործողությունների վերաբերյալ տեղադրելու են տեղեկատվություն, կանցկացվեն ռազմավարական պլանավորման դասընթաց այդ կառույցների համար։ Գործիքակազմը կօգնի համայնքապատկան կառույցների կողմից իրենց գործողությունները ավելի թափանցիկ հրապարակայնացնելու, խոշորացված բնակավայրի համայնքների բնակիչների կողմից ՝ այդ կառույցների գործունեության վերաբերյալ ավելի մեծ ծավալով տեղեկատվություն ստանալուն, ինչպես նաև քաղաքացիական վերահսկողության մեխանիզների գործադրմանը։ Ծրագրի կրթական բաղադրիչով կիրականացվեն մեդիագրագիտության վերաբերյալ ուսուցողական դասընթացներ 6 բնակավայրերում՝ երիտասարդների և  քաղաքացիների մասնակցությամբ՝ սոց․կայքերից օգտվելու, Դիլիջան խոշորացված համայնքի պաշտոնական էջից օգտվելու, օնլայն դիմումներ գրելու և համայնքապետարանի հետ հաղորդակցության էլեկտրոնային այլ հնարավորությունների ու մեխանիզմների մասին()։ Ծրագիրը կնպաստի նաև համայնքի 5-ամյա Զարգացման պլանում՝ համայնքապատկան կառույցների կողմից՝ ռազմավարական պլաններով սահմանված  նախաձեռնությունների ներառմանը և բյուջեյով դրանց արդյունավետ ֆինանսավորմանը։ Ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունների ու նորարար գործիքակազմի կիրառման դեպքում ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված հետևանքները հասցնում են նվազագույնի՝ ՏԻՄ-քաղաքացի հարաբերություններում, ինչպես նաև համայնքապատկան ՀՈԱԿ-ների կողմից իրականացվող միջոցառումների կազմակերպման՝ նաև օնլայն տարբերակով, կամ տեղեկատվության հրապարակման առումով գործիքակազմը հնարավորություն է տալիս ավելի հաշվետու աշխատել:

Ծրագրի վերջում կիրականացվի գործիքակազմի ներդրման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառում՝ ՏԻՄ—երի, քաղաքացիների, ՀՈԱԿ-ների, ԶԼՄ-երի, ՀԿ-ների ու այլ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։

Նշենք, որ ԴԵՀԿ ՀԿ-ի աշխատակազմը մինչ ծրագրի մեկնարկը , մասնակցել է ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից կազմակերպված կարողությունների զարգացման դասընթացների։

«Նորարարություն փոփոխության համար-Հայաստան/I4C Armenia» ծրագիրն ՀՀ-ում  իրականացնում է «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն, որը ֆինանսավորվում է TIDES կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Ծրագրի նպատակն է խթանել համայնքներում քաղաքացիների ակտիվությունը և ներգրավվածությունը՝ ներդնելով ՏԻՄ-երի և քաղհասարակության կազմակերպությունների հաշվետվողականության համակարգեր: