Skip to main content

«Դիլիջանի Երիտասարդական Համագործակցության Կենտրոն» ՀԿ-ն մեծ ուրախությամբ հայտարարում է նոր մեդիա ծրագրի մեկնարկը՝ համագործակցելով գերմանական Constructify Media e.V.-ի հետ։

Դիլիջանը, լինելով հայտնի զբոսաշրջային ուղղություն և զարգացող համայնք, դեռևս չունի սեփական մեդիա դաշտ, և այս ծրագրի նպատակն է լրացնել այդ բացը։

Ծրագիրը նպատակ ունի հզորացնել Դիլիջանի երիտասարդներին՝ տրամադրելով մեդիա ոլորտում անհրաժեշտ տեխնիկական հմտություններ և գիտելիքներ։ Սա հնարավորություն կտա նրանց ստեղծել կանոնավոր հեռուստահաղորդումներ և նպաստել տարածաշրջանի մեդիա դաշտի զարգացմանը։

Ծրագրի շրջանակներում իրականացվում են վերապատրաստումներ, որի առաջին հատվածը տեղի ունեցավ օգոստոսի 12-23-ը՝ մեր գործընկեր Constructify Media e.V. -ի փորձագետ Ալասդեր Ժարդինի կողմից։

Երկու շաբաթյա ինտենսիվ վերապատրաստման արդյունքում մասնակիցները ստացան թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ մեդիայի ոլորտում:
Մասնակիցների հետ այժմ աշխատում են նաև տեղական փորձագետներ, ովքեր կիսվում են իրենց փորձով և աջակցում մասնակիցներին իրենց գործնական աշխատանքներում։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է մեր տարածաշրջանի քաղաքացիական հասարակության զարգացման և Դիլիջանը մեդիա դաշտում լսելի դարձնելու առումներով։

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարության ֆինանսավորմամբ: