«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Կանանց Ձեռներեցության և Առաջնորդության Ուսումնական Ճամբար» ծրագրի մասնակիցների հավաքագրում:

«Կանանց ձեռներեցության և առաջնորդության ուսումնական ճամբարը» (WELL Camp) ծրագիրը կազմակերպվում է՝ նպաստելու  տարածաշրջանի կայուն զարգացմանն ու գյուղական համայնքների երիտասարդ կանանց շրջանում ձեռներեցության խթանմանը:

Կարողությունների հզորացման և գործնական ուսուցման արդյունքում  կանայք կկարողանան իրականացնել և/կամ զարգացանել իրենց ձեռնարկատիրական նախաձեռնությունները։

Ծրագրի թիրախ խումբ են հանդիսանում այն կանայք, ովքեր չունեն բավականաչափ ռեսուրսներ, ձեռնարկատիրական հմտություններ և բիզնեսի կառավարման գիտելիքներ՝  իրենց տնտեսական կարգավիճակը բարելավելու համար։

Ծրագրին կարող են դիմել  Դիլիջան բազմաբնակավայր համայնքում (Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք) բնակվող 20–30 տարեկան  երիտասարդ կանայք և աղջիկներ։

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել առցանց հայտադիմումը մինչև ս․թ․դեկտեմբերի  10-ը, ժամը 18։00։

Հայտադիմումը լրացնելու համար անցեք  հետևյալ հղմամբ

 

Սույն ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այստեղ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Թողնել մեկնաբանություն