Skip to main content
Մեկնարկեց «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագիրը:
Ս.թ. ապրիլի 26-ին տեղի ունեցավ ծրագրի բացման միջոցառումը, որին մասնակցեցին ԵՄ պատվիրակության, դեսպանատների, նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. տկն. Անդրեա Վիկտորինը: Ծրագրի և գործընկերների մասին ներկայացումից հետո ծավալվեց քննարկում ՔՀԿ կարիքների և բացերի վերաբերյալ՝ շեշտադրելով համագործակցության և փորձի կիսման անհրաժեշտությունը:
Հայտարարվեց ծրագրի առաջին ենթադրամաշնորհը:
STRIVE ծրագիրը նպատակ ունի բարելավել հայաստանյան քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները:
Ծրագիրը նախատեսում է ՔՀԿ-ներին ներգրավել կազմակերպական կարողությունների զարգացման գործողություններում, մշակել մեխանիզմներ քաղաքացիների ներգրավման և կամավորականությունը խթանելու վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել և ընդլայլնել համագործակցության ցանցերը:
Շուրջ 700.000եվրո ենթադրամաշնորհային ֆոնդն ուղղված կլինի ՔՀԿ-ների և նախաձեռնող խմբերի կողմից շուրջ 100 տարաբնույթ նախաձեռնությունների իրականացմանը՝ թիրախավորելով ՔՀԿ-ների կայունությունը և գործունեության բարելավումը, համայնքներում առկա կարիքները, մեդիագրագիտությունն ու կամավորականությունը:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացնում է ՆԵՖ Բելգիա-ն՝ համագործակությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2,312,000 եվրո, որի 2,000,000եվրոն ներդրվել է ԵՄ կողմից: Ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում:
 
*Սույն նյութը և լուսանկարները վերցված են Near East Foundation Armenia-ի ֆեյսբուքյան էջից։