Skip to main content
Սույն թվականի հունիսի 17-ին Դիլիջանում տեղի ունեցավ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի տարածաշրջանային շնորհանդեսը։
Միջոցառմանը ներկա էին սույն ծրագրի անդամ կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ներկայացվեց ծրագիրը, հիմնական ուղղություններով և նպատակներով, որից հետո Հարց ու պատասխանի միջոցով իրականացվեց քննարկում Հայաստանի ՔՀԿ-ների հնարավորությունների, ընդհանուր կարիքների ու բացերի վերաբերյալ, որոնք պետք է հաշվի առնել ծրագրի իրականացման ընթացքում։
STRIVE ծրագիրը նպատակ ունի բարելավել հայաստանյան քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացնում է ՆԵՖ Բելգիա-ն՝ համագործակությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի: