Skip to main content

«Դիլիջանի երիտասարդների հմագործակցության կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Հմտությունների Դպրոց» ծրագիրը պաշտոնապես ավարտվեց՝ վկայագրերի հանձնման տարեվերջյան արարողությամբ:

«Հմտությունների Դպրոց» ծրագիրը նպատակ ուներ աջակցել Դիլիջանի և հարակից համայնքների երիտասարդներին՝ տրամադրելով անհրաժեշտ հմտություններ, որոնք կօգնեն նրանց հաղթահարելու գործազրկության մարտահրավերները:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները ձեռք բերեցին ինչպես փափուկ հմտություններ, այնպես էլ կոշտ հմտություններ(անգլերեն), որոնք կարևոր են աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար։

Մասնակիցները ձեռք բերեցին այնպիսի հմտություններ, ինչպիսիք են թիմային աշխատանքը, խնդիրների լուծումը և վերլուծական մտածողությունը:

 Բարելավեցին իրենց լեզվական կարողությունները, ինչը մեծացրեց նրանց աշխատանքի հնարավորությունները:

Ծրագրի ընթացքում կազմակերպվեցին սեմինարներ և հանդիպումներ գործատուների հետ, ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց անմիջականորեն ծանոթանալու աշխատաշուկայի պահանջներին և համայնքում առկա թափուր աշխատատեղերին։ 

Ծրագրի փակման միջոցառումը տեղի էր ունեցել ավելի վաղ, որտեղ մասնակիցները հանդիպեցին տարբեր գործատուների և քննարկեցին աշխատանքի հնարավորությունները։ Գործատուները ներկայացրին իրենց պահանջները, իսկ մասնակիցները կիսվեցին իրենց փորձառությամբ և հմտություններով։

Այդ միջոցառումը մասնակիցների համար դարձավ մի հարթակ, որտեղ նրանք ստացան գործնական խորհուրդներ, ներկայացրին իրենց ինքնակենսագրականները և նույնիսկ որոշները ունեցան աշխատանքային առաջարկներ։

Տարվա վերջում կազմակերպված սերտիֆիկատների հանձնման արարողությունը նշանավորեց ծրագրի պաշտոնական ավարտը։

Մասնակիցները ստացան իրենց հաջողությունները հաստատող սերտիֆիկատներ, որոնք վկայում են նրանց մասնակցությունը ծրագրին և ձեռք բերված հմտությունները։

Միջոցառման ընթացքում շեշտվեց մասնակիցների աճն ու նվիրումը ծրագրի ընթացքում, ինչպես նաև ծրագրի ազդեցությունը նրանց անձնական և մասնագիտական զարգացման վրա։

«Հմտությունների Դպրոց» ծրագրի շրջանակներում․

  • 20 մասնակից ձեռք բերեց և զարգացրեց նոր հմտություններ, որոնք կօգնեն գտնել կայուն աշխատանք։
  • Մասնակիցների 90%ը նշեցին, որ ծրագրի շնորհիվ իրենց ինքնավստահությունը աճել է, և այժմ ավելի պատրաստ են դիմելու աշխատանքի։
  • Ծրագիրը խթանեց երիտասարդ կանանց և խոցելի խմբերի մասնակցությունը, ինչը նպաստեց նրանց մասնագիտական ներուժի բացահայտմանը։ 

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ։


Ծրագիրը ֆինանսավորվել է Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության կողմից, և YCCD-ն մեծապես գնահատում է գործընկերների աջակցությունը։ Մենք հպարտ ենք մեր մասնակիցներով և վստահ ենք, որ նրանց ձեռքբերումները դեռ առջևում են: