ԴԱՏԱ ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Կողբ քաղաքում Մերի Մուրադյանի ղեկավարությամբ իրականացվում է
«Սետղծենք» փոքր դրամաշնորհային ծրագիրը։ Մերին «Երիտասարդների մասնակցությունը
քաղաքականությունների մշակման գործընթացներում» դասընթացի մասնակից է և իր կարողությունները
գործնականում կիրառելու հնարավորություն է ստացել։
Ծրագրի նպատակն է համայնքային խնդրի լուծման միջոցով երիտասարդի և ՏԻՄ-ի համագործակցության
կայացումը: Ծրագրի մասնակից 20 երիտասարդ հանդիպեց համայնքի ղեկավարի հետ, ով ներկայացրեց համայնքում
իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ Նաև քննարկումներ ծավալվեցին երիտասարդներին հուզող խնդիրների և
դրանց լուծման ճանապարհների վերաբերյալ։ Օրինակ, երիտասարդները կարևոր են համարում համայնքի
գրադարանը ժամանակակից գրականության գրքերով համալրումը, խաղային հրապարակի հիմնումը, երիտասարդների
կարողությունների զագացման կենտրոնի ստեղծումը։ Նաև անդրադարձան մշակութային և մարզական ոլորտների
զարգացման խնդիրներին։ Համայնքի ղեկավարը արձանագրեց բարձրացված խնդիրները և ներկայացված
առաջարկությունները, և կարևորեց երիտասարդների հետ պարբերաբար հանդիպումների անցկացումը։


ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

Թողնել մեկնաբանություն