Skip to main content

Ս․թ մարտի 25-27-ը ԴԵՀԿ ՀԿ ծրագրերի ղեկավար Արարատ Ալիխանյանը ուսումնական այցով գտվում էր Սերբիայում։ Այցը կազմակերպվել էր Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանի և Սերբիայի գրասենյակների կողմից՝ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղական մակարդակում տեղայնացման սերբական լավագույն փորձի ծանոթացման նպատակով։ Հայաստանից այցին մասնակցում էին ՏԻՄ-երի, ՀԿ-երի ներկայացուցիչներ։ Այցին մասնակցում էին նաև պատվիրակություններ Տաջիկստանից, Վրաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից։

Այցի շրջանակում համապատասխան պետական ու ոչ կառավարական կառույցների կողմից մասնակիցներին ներկայացվեց ԿԶՆ-երի տեղայնացման գործում սերբական կառավարության դերի, ազգային ռազմավարությունների մշակման, ինչպես նաև ԿԶՆ-երին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների ներուժի հզորացման, ԿԶՆ-երի իրականացման գործում «ԿԶՆ բոլոր համար» հարթակի և քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ։
Այցի մասնակիցները Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հյուրընկալվեցին նաև Մարդու իրավունքների, փոքրամասնությունների իրավունքնեի և սոցիալական երկխոսության նախարարություն, որը ի թիվս այլ նախարարությունների, տեղակայված էր նախկին Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության շենքում։
Նախարարի կողմից ներկայացվեց այդ գերատեսչության գործառույթները կայուն զարգացման գործընթացում մարդու իրավունքների պաշտպանության ու աեաջխաղացման, ինչպես նաև ԿԶՆ-երի տեղայնացման գործընթացում հասարակական երկխոսության կայացման լավագույն փորձը։

Մասնակիցները այցելեցին ՈՒժիցե քաղաք՝ տեղական մակարդակում ԿԶՆ-երի տեղայնացման լավագույն փորձին ծանոթանալու նպատակով։ Նրանց ողջունեց ՈՒժիցեի քաղաքապետը, իսկ ԿԶՆ-երին համապատասխանեցված քաղաքի 7-ամյա զարգացման ծրագիրը ներկայացրեց տեղական խորհրդարանի խոսնակը։ Մասնակիցների կողմից հնչեցված հարցերին պատասխանեցին նաև ՈՒժիցեի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք սերտորեն աշխատում են ՏԻՄ-երի հետ՝ ԿԶՆ-երի իրականացման, հասարակական համախմբման գործընթացներում։

Այցի 3-րդ օրը աշխատանքային սեմինարին ներկայացվեց տեղական մակարդակում ԿԶՆ-երի տեղայնացման ճանապարհային քարտեզների ձևավորման տրամաբանությունը՝ հիմնախնդրի վերլուծությունից մինչև դրա հնարավոր լուծումներ, ինչպես նաև մասնակիցները գործնական մեթոդների օգնությամբ մշակեցին տեղական մակարդակում
որևէ ԿԶՆ-ի տեղայնացման իրատեսական ռազմավարություն։