ԴԱՏԱ ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Հաղարծին համայնքում, Անի Հովհաննիսյանի ղեկավարությամբ շարունակվում է «Իրազեկ երիտասարդ հանուն կայուն զարգացման» փոքր դրամաշնորհային ծրագիրը։ Համայնքի 15-18 տարեկան 16 երիտասարդներ և ուսուցիչներ այս անգամ մասնակցեցին «Ինչպե՞ս ազդել որոշումների
կայացման վրա» դասընթացին, որը վարեց Վահե Խաչիկյանը։ Մասնակիցները ծանոթացան տեղական մակարդակում որոշումների ընդունման փուլային գործընթացին և դրա վրա՝ քաղաքացիների ազդեցության օրինական եղանակներին ու ձևերին, իսկ գործնական վարժանքների միջոցով սովորեցին, թե ինչպես է գործում «խնդրից դեպի լուծում» շրջափուլը։ Ծանոթացվեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հանդեպ հանրային արձագանքման ապահովման մեթոդներին և հանրային մասնակցականության արդի հնարավորություններին։
Ծրագրի շրջանակում իրականացվել են նաև հարցումներ՝ երիտասարդության խնդիրների և համանքային խնդիրների լուծման վերաբերյալ երիտասարդների պատկերացումները պարզելու համար, որոնց արդյունքների հիման վրա կկազմվի առաջարկությունների փաթեթ՝ ՏԻՄ-երին ներկայացնելու նպատակով։
«ԴԱՏԱ․ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: