«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կոնտրոն» հասարակական կազմակերպությունը «ԴԱՏԱ տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակներում ս․թ․ հոկտեմբերի 1-3ը կազմակերպում է եռօրյա երիտասարդական դասընթաց՝ «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» թեմայով։ Դասընթացի նպատակն է երիտասարդների մոտ ձևավորել և հզորացնել կարողություններն ու հմտությունները հանրային քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացում։ Դասընթացը կվարեն ոլորտային փորձագետները։ Այժմ դասընթացի պատասխանատու, երիտասարդական փորձագետ՝ Աննա Եղոյանը, դասընթացավարների հետ համատեղ մշակում են օրակարգային հարցերը, դասընթացի թեմատիկ ուղղությունները, ուսուցման մեթոդոլոգիան և գործիքակազմերը ։ Եռօրյա դասընթացի արդյունքում ստեղծվելու է «երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» ուսուցողական ձեռնարկ։

 

ԴԱՏԱ Ծրագիրն իրականացվում է ԴԱՏԱ կոնսորցիումի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոն, Բուն TV հիմնադրամ, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ, ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ) կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։

Թողնել մեկնաբանություն