Ահա կարճ տեսանյութ Ֆրեդերիկ Ուրբանի մասին, ով հանդիսանում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կամավոր։
Ֆրեդերիկը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում «Բացահայտեք Կովկասը-4րդ հրատարակություն» եվրոպական իրազեկման ծրագրում, և Դիլիջան համայնքի երիտասարդների համար կազմակերպում ու վարում է գերմաներենի և անգլերենի խոսակցական ակումբներ։
«Բացահայտեք Կովկասը-4րդ հրատարակություն» ծրագիրը իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Եվրոպական միջմշակութային ֆորում»-ի (Գերմանիա) կողմից։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրամիության «Էրազմուս +» ծրագրի կողմից:
Շնորհակալություն Doesitfeelgood.com-ին՝ դինամիկ և գեղեցիկ տեսանյութի համար: