Օգոստոսի 9-ին Դիլիջանում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն Արևելյան համագործակցության աջակցությամբ իրականացրեց մեկօրյա դասընթաց Հայաստանի Հանրապետությունում թափոնների կառավարման և նվազեցման վերաբերյալ:
Դասընթացին մասնակցեցին մի խումբ ակտիվ երիտասարդներ որոնց ներկայացվեց շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցությունը ինչպես նաև ՀՀ-ում թափոնների կառավարման և վերամշակման բոլոր հնարավորությունները:
Դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ մի շարք գիտելիքներ, որոնց օգնությամբ կկարողանան ճիշտ տարբերակել և տեսակավորել թափոնները:
Դասընթացը վարեցին «Էկո Աղբ» հասարակական կազմակերպության հիմնադիր, ֆիզիկոս Հռիփսիմե Մկրտչյանը և «Բնասերներ» խմբի ղեկավար, կենսաֆիզիկ, մանկավարժ Նարինե Փիլոյանը: Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող, օգտագործման համար ոչ պիտանի նյութեր են, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը և բացասաբար ազդում մարդու առողջության վրա:
Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա թափոնների վնասակար ազդեցությունը կանխելու նպատակով դրանք հավաքում են, տեսակավորում և ժամանակավորապես տեղադրում հատուկ հատկացված տեղերում կամ իրականացնում վերամշակում: