Skip to main content
Նորություններ

Ընդունելություն Տեղական Ժողովրդավարության Դպրոցում

By 01/12/2020December 3rd, 2020No Comments
Տեղական Ժողովրդավարության Դպրոցը ընդունում է դասընթացներին մասնակցելու հայտեր ՀՀ #Տավուշի, #Լոռու և #Շիրակի մարզերում ապրող երիտասարդներից։
Եթե դու ակտիվ ես, ուզում ես ձեռք բերել նոր գիտելիքներ և մասնակից լինել քո համայնքում դրական փոփոխություններին՝ այն դարձնելով ավելի լավ և ժողովրդավար, ապա այս դասընթացը քեզ համար է։

Յուրաքանչյուր մարզում կազմակերպվող դասընթացին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդները, ովքեր բնակվում են տվյալ մարզում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 6-ն է։
Մասնակիցները դասընթացի ավարտին հնարավորություն կստանան մասնակցել անհատական և թիմային դրամաշնորհային ծրագրերի մրցույթին։