Skip to main content

Երիտասարդների միջազգային օրվան ընդդառաջ ս․թ օգոստոսի 11-ին Երևանում կայացավ «Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացմանը հնարավորություններ և եղանակներ» դասընթացի մոդուլի և Երիտասարդների պոզիտիվ զարգացման (ԵՊԶ) ուղեցույցի և ԵՊԶ հիմքով մշակված Երիտասարդական ծրագրերի գնահատման գործիքի ներկայացման շնորհանդես։ ԴԱՏԱ ծրագրի շրջանակում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը (ԴԵՀԿ ՀԿ) նախաձեռնել էր ԵՊԶ հայեցակարգի տեղայնացումն ու փորձարկումը, որոշումների կայացման և քաղաքականությունների մշակման գործընթացներում երիտասարդների   մասնակցության ապահովման կրթական մոդուլի ստեղծումն ու հանրայնացումը։

Միջոցառմանը ներկա էին տեղական ու միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, քաղացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, ծրագրերի մասնակից երիտասարդներ։

 

«Երիտասարդները ոչ միայն ապագայի, այլ հենց այսօրվա զարգացումները դրական հիմքերի վրա դնելու բոլոր հնարավորություններն ունեն։ Երիտասարդների մասնակցությունը հասարակության համար կարևոր գարծընթացներում ակտիվացնելու համար, պիտի ստեղծենք հնարավորություններ երիտասարդների ներուժը առավելագույնս իրացնելու համար։ Այս նպատակով էլ իրականացրել ենք մի շարք գործողություններ «Դատա. Տվյալներ թափանցիկ և հաշվետու գործունեության համար» ծրագրի շրջանակներում», նշեց ԴԵՀԿ ՀԿ-ի նխագահ Արթուր Ղազարյանը, Երիտասարդների միջազգային օրվան ընդդառաջ ս․թ օգոստոսի 11-ին կազմակերպված միջոցառման ժամանակ։

Գ․Մկրտչյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ ԵՊԶ ուղեցույցի մշակումը և տեղայնացումը Հայաստանում  իրականացվեց ԴԱՏԱ ծրագրի շրջանակում և կարևորեց ԵՊԶ հայեցակարգի գործարկման նշանակությունը երիտասարդների դերի բարձրացման, ինչպես նաև վստահությունը երիտասարդների նկատմամբ` որպես դրական զարգացումներ նախաձեռնողների, փոխելու գործում։ Լ․ Հակոբյանը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ը առանձնահատուկ կարևորություն է տալիս ԵՊԶ հայեցակարգի և դրա գործիքակազմի ներդրումը Հայաստանում, որը հստակ ուղղված է երիտասարդների համար ավելի բարենպաստ միջավայր և նրանց կարողությունների զարգացման համար առավել թիրախային հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև, ԵՊԶ մոտեցումների ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկելու անհրաժեշտությունը։

Ներկայացվեցին նաև ԵՊԶ մոտեցումներով իրականացված դասընթացների մասնակից երիտասարդների կողմից իրականացված փոքր դրամաշնորհային ծրագրերի ու դրանց շրջանակում պատրաստված տեսանյութեր։ Տավուշի մարզի Բերդավան համայնքից 18 ամյա Մանե Օհանյանը, ով մասնակցել է վերոնշյալ դասընթացի շրջանակում իրականացրել է դրամաշնորհային ծրագիր իր բնակավայրում իր ելույթում նշեց․«Դասընթացի արդյունքում փոխվեց և իմ, և իմ հասակակիցների առօրյան համայնքում։ Ձեռք բերեցի իմ համար կարևոր հմտություններ որոշումների կայացման գործընթացների վրա քաղաքացիների ազդեցության վերաբերյալ, որն էլ ինձ օգնեց անխոչընդոտ իրականացնել իմ դրամաշնորհային նախագիծը՝ կիրառելով հմտություններս գործնականում և համախմբելով հասակակիցներիս մի նպատակի շուրջ։ Նաև իմ քաղաքացիական ակտիվությունը և ծրագրերի կառավարման հմտություններս նկատվեց համայնքում, որի արդյունքում ստացա առաջարկ տեղական ընկերություններից մեկում աշխատելու համար»։

Նշենք, որ «Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում» դասընթացի մոդուլի առցանց տարբերակը կարող եք գտնել այստեղ։


«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։

Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: