Նախորդ շաբաթ Դիլիջան խոշորացված համայնքի 3 դպրոցներում իրականացվեց մինչ օրս ուսումնասիրված եվրոպական երկրների ամփոփում՝ «եվրոպական ակումբ» ծրագրի շրջանակներում։
Յուրաքանչյուր դպրոցում մասնակիցները իրենց նախընտրությամբ ներկայացրին մինչ այժմ ուսումնասիրված 10 եվրոպական երկրների մասին, որին հաջորդեց «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը, կառուցված 10 երկրների շուրջ, որը մասնակիցների համար հետաքրքիր և նորարար մեթոդ էր ստուգելու իրենց գիտելիքները եվրոպայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ եվրոպական ակումբի հանդիպումները անց են կացվում Շամախյանի, Թեղուտի և Հաղարծնի դպրոցներում՝ յուրաքանչյուր դպրոցում շաբաթական մեկ անգամ։