Skip to main content

Երիտասարդական ոլորտում և կայունության բնագավառում ստեղծվել են երկու ձեռնարկներ, որոնք առանձնանում են որպես կարևոր ռեսուրսներ կրթողների, ծրագրերի ղեկավարների և երիտասարդական աշխատողների համար՝ ECOrasmus: ձեռնարկ երիտասարդական նախագծերի կայուն զարգացման համար և Green Guide: Գործիքներ՝ ուղղված երիտասարդական աշխատանքի կայունությանը։

Այս երկու ձեռնարկները հստակ նպատակ են հետապնդում՝ նպաստել կայուն մոտեցումների տարածմանը երիտասարդական նախագծերում, սակայն դրանք տարբերվում են իրենց մատուցման մեթոդաբանությամբ և մոտեցմամբ։

Ստորև կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր ձեռնարկին՝ որտեղ ներկայացված են ձեռնարկի առանձնահատկությունները, թիրախային լսարանները և նրանց ներդրումը կայուն երիտասարդական աշխատանքի ոլորտում։


ECOrasmus: ուղեցույց երիտասարդական նախագծերի կայուն զարգացման համար

Սույն ուղեցույցը համապարփակ ուղեցույց է, որը նախատեսված է Եվրոպական կրթական երիտասարդական աշխատանքը դարձնելու ավելի կայուն։ Այն մշակվել է ECOrasmus միջազգային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից։ Ուղեցույցտ կառուցված է ըստ գործնական և կիրառելի քայլերի, որոնք երիտասարդական աշխատողները կարող են իրականացնել՝ նվազեցնելու իրենց նախագծերի շրջակա միջավայրի ազդեցությունը։ Այն ընդգրկում է լայն թեմաների շրջանակ՝ նախագծերի պլանավորում, ուղևորություններ, վայրերի ընտրություն, սնունդ, նյութեր, գործընկերների հետ հաղորդակցություն և գրասենյակի կայունություն։

Հիմնական հատկանիշներ

  • Գործնական մոտեցում․Այս ուղեցույցը ոչ թե ակադեմիական աշխատություն է, այլ մատչելի գործիք, որը լի է կիրառելի խորհուրդներով և ռազմավարություններով։ Այն հիմնված է մեծածավալ հետազոտությունների վրա, ներառելով հարցազրույցներ, հարցումներ և երիտասարդական աշխատողների դիտարկումներ Եվրոպայից։
  • Հոլիստիկ մոտեցում․Ուղեցույցը ներառում է կայունություն տարբեր կողմերից՝ էկոլոգիական, սոցիալական և տնտեսական տեսանկյուններից։ Այն կարևորում է նախագծերի նպատակները համապատասխանեցնել կայուն մոտեցումների հետ։
  • Կառուցված բովանդակություն․ Ուղեցույցը բաժանված է գլուխների, որոնք արտահայտում են երիտասարդական նախագծի փուլերը՝ պլանավորումից մինչև իրականացում և գնահատում։ Ամեն գլուխ տրամադրում է կոնկրետ առաջարկություններ, ինչպիսիք են էկոլոգիապես մաքուր վայրերի ընտրությունը, սննդի վատնումը նվազեցնելը և կանաչ ճանապարհորդության խթանումը։
  • Իրական օրինակներ․ Ուղեցույցը տրամադրում է վառ օրինակներ և դեպքերի ուսումնասիրություններ՝ այն մասին, թե ինչպես են տարբեր նախագծեր կիրառում կայուն մոտեցումներ, ինչը կարող է ոգևորել ու օգնել՝ վերածելու դրանք կիրառելի քայլերի։
  • Ինտերակտիվ գործիքներ․ Ողեցույցը խրախուսում է օգտագործողներին վերլուծելու իրենց մոտեցումները՝ տրամադրելով տարբեր ինքնագնահատման գործիքներ, ինչպիսիք են կայունության ստուգաթերթերն ու կարբոնային հետքի հաշվիչները։

Թիրախային լսարան
Սույն ուղեցույցը հիմնականում նախատեսված է երիտասարդական աշխատողների, ծրագրերի ղեկավարների և Erasmus+ ծրագրերում ներգրավված կազմակերպությունների համար։ Սակայն դրա գործնական խորհուրդներն ու հոլիստիկ մոտեցումը այն դարձնում են արժեքավոր ռեսուրս ցանկացած անհատի համար, ով ներգրավված է երիտասարդական գործունեության կազմակերպման գործում, լինի այն տեղական, թե միջազգային մակարդակում։

 

Ծանոթացնեք ձեռնարկի ամբողջական բովանդակությանը՝ անցնելով
հետևյալ հղմամբ

 

 

Green Guide: Գործիքներ՝ ուղղված երիտասարդական աշխատանքի կայունությանը

Ձեռնարկը ներառում է գործիքներ, մեթոդներ և խաղեր, որոնք մշակվել են Erasmus+ ծրագրի շրջանակներում՝ Sustainable ImPACT 2 նախագծի շրջանակներում։
Այն ստեղծվել է երիտասարդական աշխատողների համար, որպեսզի նրանք կարողանան ինտեգրել կայունության գաղափարները իրենց աշխատանքում։ Ձեռնարկը կազմվել է 35 երիտասարդական աշխատողների՝ Հայաստանից, Բոսնիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Ռումինիայից և Չեխիայից, որոնք մասնակցել են 9-օրյա կրթական դասընթացի։ Ձեռնարկը թույլ է տալիս մասնակիցներին զարգացնել էկոլոգիական գիտակցություն և աշխատել կայունության թեմաների շուրջ։ Այն տրամադրում է գործիքներ և մեթոդներ՝ երիտասարդական աշխատողներին օգնելու համար, որպեսզի նրանք ներգրավեն էկոլոգիական կայունությունը իրենց ամենօրյա աշխատանքում և երիտասարդական նախագծերում։ Ձեռնարկը լեցուն է ինտերակտիվ գործիքներով, խաղերով և վարժություններով, որոնք ներգրավում են երիտասարդներին և խթանում նրանց մտածելու իրենց շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության մասին։

Հիմնական հատկանիշներ

  • Ինտերակտիվ գործիքներ և խաղեր: Ձեռնարկը լի է ինտերակտիվ գործիքներով՝ բառերի որոնումներից մինչև կայունության խորանարդներ և վերամշակման մարտահրավերներ, որոնք նպաստում են ակտիվ ներգրավվածությանը և ուսուցմանը։
  • Խթանում է ինքնագիտակցությունն ու վարքի փոփոխությունը: Ձեռնարկը մեծապես կարևորում է, որ մասնակիցները գիտակցեն և ընդունեն իրենց գործողությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ միաժամանակ խթանելով էկոլոգիական վարքի փոփոխությունը։
  • Բազմաբնույթ թեմաներ: Ձեռնարկը ընդգրկում է լայնածավալ թեմաներ՝ թափոնների կառավարում, կայուն նորաձևություն, կարբոնային հետք, կենդանիների բարեկեցություն և այլն։ Յուրաքանչյուր թեմա համապատասխանաբար ուղեկցվում է մի շարք գործիքներով և վարժանքներով, որոնք նոր մոտեցում են տալիս կայունությանը։
  • Տպագրվող աշխատանքներ: Ձեռնարկը ներառում է բազմաթիվ տպագրելի աշխատանքներ, որոնք կարող են հեշտությամբ օգտագործվել՝ պլանավորելու դասընթացներ և քննարկումներ, ինչպես նաև թվային տարբերակների միջոցով՝ թղթի վատնումը նվազեցնելու նպատակով։
  • Համագործակցային մոտեցում: Ձեռնարկը մշակվել է տարբեր երկրների մասնակիցների համագործակցությամբ, ինչը ապահովում է միջազգային տարբեր մշակույթների և համատեքստերի տեղադրում։

Թիրախային լսարան․
Սույն ձեռնարկը նախատեսված է այնպիսի երիտասարդական աշխատողների և կրթողների համար, ովքեր մասնակից են երիտասարդների հետ ոչ ֆորմալ ուսուցման գործընթացներին։ Այս ձեռնարկը հատկապես հարմար է երիտասարդական փոխանակումների, աշխատանքային խումբերի և կրթական դասընթացների համար։

Ծանոթացնեք ձեռնարկի ամբողջական բովանդակությանը՝ անցնելով
հետևյալ հղմամբ

 


 

Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն ՀԿ–ը նույնպես ներգրավված է եղել ECOrasmus և Sustainable IMpact 2 միջազգային կրթական ծրագրերին՝ ուղարկելով մասնակիցներ Հայաստանից, ինչը նպաստել է կազմակերպության փորձի և մասնագիտական պատրաստվածության զարգացմանը կայունության ոլորտում երիտասարդական աշխատանքի իրականացմանն ուղղված գործունեության մեջ։