Skip to main content

Սույն թվականի սեպտեմբերի 27-հոկտեմբերի 05ը  Վրաստանի Քոբուլեթի քաղաքում տեղի ունեցավ դասընթաց՝ մտահորիզոնի ընդլայնման թեմայով, որին մասնակցել են երիտասարդներ ՝ Հայաստանից, Ուկրաինայից, Հունգարիայից, Իսպանիայից, Գերմանիայից և Վրաստանից։

Հայաստանան գործընկեր՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից դասընթացին մասնակցում էին Մերի Շուշանյանը, Մարալ Առաքելյանը և Զավեն Սիմոնյանը, ովքեր Բրյուսովի Պետական Համալսարանի ուսանողներ են։

Դասընթացի նպատակն էր բարելավել երիտասարդների ունակությունները և կարողությունները, սովորել կառավարել սեփական  էմոցիաները, հոգալ բարեկեցության պայմանները և սովորել թե ինչպես կարելի է ստեղծել համայնք և ունենալ կայուն հասարակություն։

Մասնակիցների խոսքով, նրանք առաջին անգամ էին մասնակցում նման ձևաչափով դասընթացի և բավականին տպավորված են, քանի որ դասընթացները եղել են ինտերակտիվ բնույթի, ինչն օգնել է էլ ավելի հիշարժան և ուրախ անցկացնել դասընթացը։ Դաընթացի արդյունքում ձեռք են բերել հինալի ընկերներ, որոնցից մի քանիսին արդեն հասցրել են հյուրընկալել Հայաստանում։

Դասընթացի երկրորդ հանդիպումը լինելու է Հունգարիայում։


Այս դասընթացը Հունգարիայի Մշակութային հարաբերությունների քաղաքականության ինստիտուտի կողմից կազմակերպված «Ընդլայնել մտահորիզոնը՝ կրթություն երիտասարդների բարեկեցության, ինքնասպասարկման և հզորացման համար» ծրագրի մի մասն է: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ Էրազմուս+ ի կողմից: