ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ներկայումս Դիլիջան խոշորացված համայնքում (քաղաք Դիլիջան և հարակից 6 գյուղեր) ապաստանել են Արցախից բռնի տեղահանված 1277 մարդ (357 ընտանիք, 377 երեխա)։ ՀԿ–ն արդեն ներառել է արցախցի երիտասարդներին ու կանանց իր ծրագրերում, ինչպես նաև ստեղծել սոցիալական ցանցերի խմբեր՝ նրանց կարիքներն ու հնարավորությունները քարտեզագրելու համար։
«Դիլիջանի Երիտասարդների Համագործակցության Կենտրոն» ՀԿ-ն 2023-2024 թթ. իրականացրեց «Տնտեսական զորեղացում» ծրագիրը՝ ուղղված Դիլիջանում ապաստանած արցախցի կանանց և աղջիկների տնտեսական կայունության աջակցմանը:
Ծրագրի նպատակը
✔ Տրամադրել գործնական բիզնես կրթություն՝ օգնելով մասնակիցներին զարգացնել իրենց ձեռնարկատիրական գաղափարները:
✔ Մշակել անհատականացված բիզնես պլաններ (Կանվաս մոդել) յուրաքանչյուր մասնակցի համար:
✔ Ապահովել փոքր դրամաշնորհներ սարքավորումների և հումքի գնման համար՝ բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու նպատակով:
✔ Նպաստել հասարակական ինտեգրմանը՝ կազմակերպելով հանդիպումներ տեղացի ձեռներեցների և մասնագետների հետ
Ծրագրի Իրականացման Քայլերը
1. Մասնակիցների Հավաքագրում և Կարիքների Գնահատում
ՀԿ-ն համագործակցել է տեղական իշխանությունների և անհատների հետ՝ Դիլիջանում բնակվող 357 արցախցի ընտանիքներիցընտրելու 20 կանանց և աղջիկների, ովքեր ցանկություն էին հայտնել զբաղվել ձեռնարկատիրությամբ:
Հետազոտությունը ցույց տվեց, որ.
- 75%-ն արդեն զբաղվում էր փոքր բիզնեսով (խոհարարություն, ձեռքի աշխատանքներ, դասավանդում):
- 90%-ը չուներ բիզնես կրթություն կամ ֆինանսական պլանավորման հմտություններ:
2. Ձեռնարկատիրության Դասընթացներ և Մենթորինգ
Ծրագիրը ներառել է.
- Բիզնես հիմունքների դասընթացներ՝ հիմնված ՀԿ-ի «Կանանց ձեռներեցության և առաջնորդության զարգացում» ձեռնարկի վրա:
- Գործնական սեմինարներ՝ շուկայի վերլուծություն, արժեքային առաջարկի մշակում, ֆինանսական կառավարում:
- Անհատական խորհրդատվություն՝ յուրաքանչյուր մասնակցի բիզնես գաղափարի համար Կանվաս մոդելի ստեղծում։
3. Բիզնես Նախագծերի Ներկայացում և Դրամաշնորհներ
Ծրագրի ավարտին մասնակիցները ներկայացրեցին իրենց բիզնես գաղափարները մասնագիտական ժյուրիի առջև:
- 10 ձեռնարկատիրական նախագծեր ստացան դրամաշնորհներ՝ սարքավորումների և հումքի գնման համար:
- Օրինակներ.
- Հացի և արցախյան խմորեղենի արտադրամաս
- Չրերի արտադրություն
- Ձեռքի աշխատանքների արհեստանոց
- Լեզվի դասավանդման ծառայություններ
Այս ծրագիրը հաստատեց, որ տնտեսական ինտեգրումը հնարավոր է՝ ապահովելով գործնական գիտելիքներ, ֆինանսական աջակցություն և հասարակական կապեր: Արցախցի կանայք ոչ միայն սկսեցին սեփական բիզնեսը, այլև դարձան համայնքի զարգացման գործոն:
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր կին ունի ներուժ՝ փոխելու իր կյանքը: Պարզապես պետք է տալ նրան հնարավորություն։
Սույն ծրագիրն իրականացվում է Women’s Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն -ի /ԿՌԿ/ կողմից հայտարարված ենթադրամաշնորհի շրջանակում։ԿՌԿ–ն իրականացնում է «Տնտեսական զորեղացման ծրագիրը» Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ։