«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի երիտասարդական աշխատողի թափուր հաստիքի համար
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Երիտասարդական աշխատող
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ Քաղիրավական, 3 ամիս փորձաշրջան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Սեպտեմբեր, 2026 թ․
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական կամ 20 ժամ շաբաթական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Հակոբջանյան 3 նրբ, 21, «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոն
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Անհատական և խմբային երիտասարդական աշխատանք կենտրոնում ու կենտրոնի տարածքից դուրս:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել անհատական և խմբային երիտասարդական աշխատանք,
- Կազմակերպել ու իրականացնել թեմատիկ աշխատարաններ և միջոցառումներ՝ կենտրոնի տարածքում և դրանից դուրս,
- Տրամադրել անհատական խորհրդատվություն և ուղղորդում,
- Իրականացնել շարժական երիտասարդական աշխատանք,
- Իրականացնել աութրիչ աշխատանք,
- Աջակցել կենտրոնի կամավորներին՝ իրականացնելու աշխատարաններ և ակումբներ,
- Պահպանել կապը գործընկեր կազմակերպությունների և կրթական հաստատությունների հետ,
- Պահպանել կենտրոնում իրականացվող աշխատանքային գործընթացները և դրանց վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը,
- Հավաքագրել և տրամադրել տեղեկատվություն տվյալների բազաների, կենտրոնի գործունեության գնահատման և տեսանելիության համար,
- Մասնակցել կենտրոնի գործունեության տեսանելիության ապահովմանը,
- Պահպանել կենտրոնի կարգուկանոնը և մաքրությունը, ապահովել գույքի բարվոք վիճակը,
- Մասնակցել կենտրոնի աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
- Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կենտրոնի գործունեության և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտներում,
- Կրթության կամ սոցիալական ոլորտներում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Երիտասարդական և ոչ ֆորմալ կրթության ոլորտներում գիտելիքներ և փորձ,
- Երեխայի/երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն,
- Ուղղորդելու և խորհրդատվություն տալու հմտություններ,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի ու ռուսերենի բավարար իմացություն,
- Թվային գրագիտություն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը info@yccd.am էլ-հասցեին՝ նամակի վերնագրում նշելով` «Երիտասարդական աշխատող. ԴՈւԿՈ»:
Դիմելու վերջնաժամկետն է` ս․թ․ օգոստոսի 31-ը, ժամը 23:59-ն։
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոն՝ 044 22 09 02 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 18:00-ը) կենտրոնի համակարգող Աիդա Աթաբեկյանին։