ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում Տավուշի և Լոռու մարզերում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ։
Ենթադրամաշնորհը նպատակաուղղված է աջակցելու դեռահասներին և երիտասարդներին՝ կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունների և լուծումների իրականացնողներ դառնալուն, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալապես և բնապահպանական կայուն համայնքների ստեղծմանը:
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՆԵՐ/ԹԵՄԱՆԵՐ․
Ենթադրամաշնորհների համար ներկայացված առաջարկները պետք է ուղղված լինեն համայնքային մակարդակում կլիմայի փոփոխության հարմարվողականությանը՝ նվազեցնելով համայնքի խոցելիությունը կլիմայի փոփոխության անբարենպաստ գործոնների ու ծայրահեղ դրսևորումների նկատմամբ, ստեղծելով հնարավորություններ համայնքային զարգացման համար։ Ծրագրերը կարող են ներառել հետևյալ ոլորտները/թեմաները․
● Գյուղատնտեսություն
● Մարդու առողջություն
● Ջրային ռեսուրսներ
● Բնակավայրեր և ենթակառուցվածքներ
● Էներգետիկա
● Զբոսաշրջություն
● Էկոհամակարգեր
● Շրջակա միջավայրի պահպանություն
● Կրթություն
● Երիտասարդություն
● Մշակույթ և սպորտ
● Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցություն
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ․
● Տավուշի մարզի Իջևան, Բերդ և Նոյեմբերյան խոշորացված համայնքներ՝ ներառյալ նշված
համայնքների բնակավայրեր։
● Լոռվա մարզի Լերմոնտովո, Ֆիոլետովո, Թումանյան, Գյուլագարակ, Ախթալա, Ստեփանավան,
Ալավերդի, Լոռի Բերդ, Շնող խոշորացված համայնքներ՝ ներառյալ նշված համայնքների բնակավայրեր,
ինչպես նաև Վանաձորի Գուգարք, Դարպաս և Շահումյան բնակավայրեր։
*Բնականավայրերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով․
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ․
Բաղադրիչ 1․ Համայնքապետարաններ
Բաղադրիչ 2․ ՀՈԱԿ/ ՊՈԱԿ, ՀԿ, հիմնադրամներ, գրանցված այլ ոչ առևտրային կազմակերպություններ։
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ․
Ենթադրամաշնորհային մրցույթին դիմելու համար պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնել՝
1. Հայտատուի գործունեության մասին համառոտ տվյալներ,
2. Նախագծի հայտ,
3. Նախագծի մանրամասն բյուջե:
Ենթադրամաշնորհային մրցույթի ուղեցույցին ծանոոթանալու և հայտաձևը լրացնելու համար խնդրում ենք անցնել ստորև ներկայացված հղումներով․
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿ
Հայտադիմումների էլեկտրոնային տարբերակները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով պետք է ուղարկել projects@yccd.am էլ-հասցեին։ Նամակի վերնագրում պետք է նշված լինի հետևյալ տեղեկությունը՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ենթադրամաշնորհի հայտ և հայտատուի անունը:
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐ և ԲՅՈՒՋԵ․
• Ծրագրի իրականացման մեկնարկը կտրվի 2023թ-ի սեպտեմբերի 15-ին։ Նախագծերի իրականացումը և վերջնական հաշվետվության տրամադրման ժամանակը չի կարող գերազանցել 2 (երկու) ամիսը՝ մինչև 2023թ. -ի նոյեմբերի 15:
• Յուրաքանչյուր նախագծի կհատկացվի առավելագույնը 3,390,000 դրամ (երեք միլիոն երեք հարյուր ինսուն հազար դրամ) գումար։ Խրախուսվում է համայնքների և կազմակերպությունների կողմից ծրագրերի համաֆինանսավորումը մինչև 10% չափով։ Համաֆինանսավորում կդիտարկվի ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ-ֆինանսական ներդրումները։
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ․
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023թ-ի սեպտեմբերի 5-ը՝ ժամը 18։00-ն է։
Ձեռագիր, ոչ ամբողջական կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն դիտարկվի:
ՀԱՐՑԵՐԻ, ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ և ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵԶ ՀԵՏ․
Մոնիտորինգի և որակի խորհրդատու՝ Արթուր Ղազարյան, artur.ghazaryan@yccd.am, 077772505
Ենթադրամաշնորհային մրցույթի պատասխանատու՝ Արարատ Ալիխանյան, ararat.alikhanyan@yccd.am, 093316748