Skip to main content

ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի  շրջանակում  երիտասարդական հիմնախնդիրների և տարբեր ոլորտներում նրանց քաղաքացիական մասնակցությանն առնչվող հարցերի լուսաբանման նպատակով կարճ տևողությամբ տեսանյութերի պատրաստման

ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՏՈւՑՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈւՅԹԻ

 ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

 Ծառայության անվանում՝ Երիտասարդության հիմնահարցերի բացահայտման և  լուսաբանման  նպատակով կարճ տևողությամբ տեսանյութերի պատրաստում

 Ծառայության իրականացման վայրը՝ Դիլիջան խոշորացված համայնք, Տավուշ, ՀՀ

 Ծառայության  ժամանակը՝ 2020թ․ փետրվարից սկսած

 Դիմելու վերջնաժամկետը՝ 20-ը հունվարի, 2021 թ․

 

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է տեսանյութերի պատրաստման մրցույթ՝ երիտասարդության հիմնախնդիրների և տարբեր ոլորտներում նրանց քաղաքացիական մասնակցությանն առնչվող  հարցերի լուսաբանման նպատակով։

Նախագիծը կոչվում է «Փոփոխությունը սկսվում է ինձնից և քեզնից»։ 2018 թ․ հեղափոխությունից հետո երիտասարդների քաղաքացիական մասնակցության հնարավորություններն ավելի ընդլայնվեցին՝ ապահովելով նրանց ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։ Սակայն դեռևս շատ համայնքներում ոչ բոլոր երիտասարդներն են կարողանում ապահովել իրենց մասնակցականությունը անհատական կայացման ու զարգացման առումներով՝ զարգացման համար մատչելի միջավայրի բացակայության և համակարգերի բացակայության կամ պետական ու ոչ պետական կառույցների ոչ համաձայնեցված համագործակցության պատճառներով պայմանավորված։

Նպատակը

Պատրաստել առնվազն 5-7 րոպե տևողությամբ 4 թեմատիկ տեսանյութ երիտասարդության առչվող խնդիրների, զարգացման և հանրային կյանքում ու որոշումների կայացման գործընթացներում  նրանց մասնակցականության բարձրացման ու դրան խոչընդոտող հարցերի, հնարավոր լուծումների վերաբերյալ։ Տեսանյութերի բովանդակությունը պետք է հիմնված լինի «Երիտասարդների դրական զարգացում» մոդելի որոշ առանցքային բնորոշումների վրա, որը ներկայացված է ստորև՝ թեմաների տեսքով։ Տեսանյութերի խորագրերի/վերնագրերի անվանումները պետք է հիմնված լինեն թեմաների նկարագրությունների վրա։

Ակնկալվում է, որ նախագծի արդյունքում վեր կհանվեն Դիլիջան խոշորացված համայնքը ներառող բնակավայրերում ապրող երիտասարդներին հուզող խնդիրները/կարիքները, դրանց լուծման համար իրենց տեսլականն ու առաջարկությունները և ոլորտում դերակատարություն ունեցող պետական ու ոչ պետական կառույցների ներկայացուցիչների կարծիքներն ու դիտարկումները։

Պատրաստված տեսանյութերը հասանելի կլինեն Կազմակերպության և գործընկեր կազմակերպությունների պաշտոնական կայքերում և մուլտիմեդիա/սոցիալական հարթակներում, անհրաժեշտության դեպքում կհեռարձակվեն առցանց և ոչ առցանց ԶԼՄ-երով։

 Տեսանյութերի համար նախատեսված թեմաներն են

  1. Ինչպե՞ս կառուցել հմտություններ, արժեքներ և կարողություններ երիտասարդների համար։ Ինչպե՞ս հասնել նրանց ներուժի բացահայտմանը, ինչպե՞ս խթանել առողջ փոխհարաբերություններ համայնքի, պետական ու ոչ պետական կառույցների ու այլ գործընկերների ու այլնի հետ։

          Հոգատարություն։ Երիտասարդը մեծ նշանակություն է տալիս այլ մարդկանց օգնելու գործին։
          Ազնվություն։ Երիտասարդը «ասում է ճշմարտությունը, նույնիսկ եթե այն դժվար է»։
          Դիմադրության հմտություններ։ Երիտասարդը կարող է դիմադրել հասակակիցների բացասական ճնշմանը և վտանգավոր իրավիճակներին։

  1. Տրամադրել հնարավորություններ երիտասարդներին՝ ավելացնելու նրանց գիտելիքները, հետաքրքրությունները, հմտություններն ու ունակությունները:

          Անձնական ուժ։ Երիտասարդը զգում է, որ ինքը ունի վերահսկողություն այն բաների հանդեպ, ինչը որ իր հետ կատարվում է։
          Նպատակի զգացում։ Երիտասարդը հայտնում է, որ իր կյանքը ունի նպատակ։
          Դրական տեսակետը սեփական ապագայի հանդեպ։ Երիտասարդը լավատեսորեն է տրամադրված սեփական ապագայի հանդեպ։

  1. Երիտասարդները ներգրավված են որպես փոփոխությունների աղբյուր իրենց անձնական և իրենց համայնքի դրական զարգացման համար:

          Պատասխանատվություն։ Երիտասարդն ընդունում և հանձն է առնում սեփական պատասխանատվությունը։

Մրցույթին դիմելու կարգը

Մրցույթին կարող են դիմել ստեղծագործող անհատներ, խմբեր և ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպություններ։ Քանի որ թեմատիկան շոշափում է երիտասարդների հիմնահարցեր և նրանց կենսակերպին առնչվող ասպարեզներ, հետևաբար  ցանկալի է, որ դիմորդների տարիքը լինի 18-35։ Տեխնիկական և ոճային ոչ մի սահմանափակում չկա։

Միակ սահմանափակումը յուրաքանչյուր ֆիլմի տևողությունն է՝ 5-7 րոպե։

Տեսանյութերը պետք է ունենան Full HD ֆորմատ, ձայնի բարձր որակ

 

Մրցույթին մասնակցելու այլ պահանջներ

 Հայտատուն պետք է ներկայացնի իր կողմից պատրաստված նախկին աշխատանքներից մեկ կամ ավելի նմուշներ` անկախ թեմայից (նմուշների հղումներ)

  • Նշել ծառայությունների մատուցման համար պահանջվող գումարը
  • Ցանկալի է, որ սցենարի հեղինակը և ռեժիսորը ունենան համատեղ աշխատանքի փորձ, որը կդիտվի որպես առավելություն
  • Նշել ժամկետներ, թե որքա՞ն ժամանակահատված կպահանջվի 4 տեսանյութերի պատրաստման համար (փուլ առ փուլ աշխատանքի կազմակերպման իրատեսական գրաֆիկ)
  • Ստեղծագործողի/ստեղծագործող խմբի անդամների ինքնակենսագրական
  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր, որոնք կհամարեք հայտի պահանջները բավարարող

 

Բոլոր հայտերը կդիտարկվեն ԴԱՏԱ ծրագրի գործընկերների համատեղ աշխատանքային խմբի կողմից։

 Հայտն ուղարկելու վերջնաժամկետը՝ 20-ը հունվարի, 2021թ։

 

Հայտն ուղարկել info@yccd.am էլեկտրոնային հասցեին:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել info@yccd.am Էլ․հասցեին։

Բաց մրցույթի բոլոր պահանջներին համապատասխանող հայտատուին արդյունքների մասին կտեղեկացվի 2021թ հունվարի 27-ին:

 

ԴԱՏԱ Ծրագիրն իրականացվում է ԴԱՏԱ կոնսորցիումի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոն, Բուն TV հիմնադրամ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ, ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ) կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։

 Սույն բաց մրցույթը իրագործվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Մրցույթի հայտարարության բովանդակությունը միմիայն Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ին է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: