
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար(ԴԱՏԱ)» ծրագրի շրջանակում հայտարարում է «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» եռօրյա դասընթացի մասնակիցների հավաքագրում:
Դասընթացը նախատեսված է ս․թ․ նոյեմբերի 5-7-ը` դեմ առ դեմ ձևաչափով։
Դասընթացին կարող են դիմել Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք մարզերի՝ 18-30 տարեկան երիտասարդները։
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել առցանց հայտադիմումը մինչև ս․թ․ հոկտեմբերի 25-ը, ժամը 18։00
Հայտադիմումը լրացնելու համար անցեք հետևյալ հղմամբ․