Skip to main content

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի, համայնքների և քաղաքացիաԿան հասարակության դիմակայություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը հայտարարում է բաց մրցույթ՝ «Երիտասարդների պոզիտիվ զարգացում» (այսուհետ՝ ԵՊԶ/Positive Youth Development) հայեցակարգի չափիչ տիրույթներից բխող ընթացակարգերի/ուղղորդիչ փաստաթղթերի մշակման նպատակով փորձագետ կամ փորձագիտական խումբ ներգրավվելու համար։

 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՏՈւՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

ԲԱՑ ՄՐՑՈԻՅԹ

Ծառայության անվանում՝ «Երիտասարդների պոզիտիվ զարգացում» (ԵՊԶ) հայեցակարգի չափիչ տիրույթներին համապատասխան ընթացակարգերի/ուղղորդիչ փաստաթղթերի մշակում»
Ծառայության իրականացման վայրը՝ Դիլիջան խոշորացված համայնք, Տավուշի մարզ (հիմնականում հեռավար աշխատանք)
Ծառայության ժամանակը՝ 2024թ․ մարտ -2024 թ․հունիս (4 ամիս)
Դիմելու վերջնաժամկետը՝ 07-ը մարտի, 2024 թ․
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը փնտրում է փորձագետ կամ փորձագիտական խումբ՝ «Երիտասարդների պոզիտիվ զարգացում» (ԵՊԶ) հայեցակարգի չափիչ տիրույթների համապատասխան ընթացակարգերի/ուղղորդիչ փաստաթղթերի մշակման նպատակով։

Ծառայության նպատակը․
Փորձագետը/փորձագիտական խումբը պետք է մշակի «Երիտասարդների պոզիտիվ զարգացում» (ԵՊԶ) հայեցակարգի գնահատման գործիքի չափիչ տիրույթներից բխող և միայն առաջնահերթ աշխատանքային հավելվածներ, հետադարձ կապի ապահովման գործիքակազմեր և ընթացակարգեր։ Մշակման ենթակա նշյալ փաստաթղթերի հստակ քանակ չի պահանջվում։
ԵՊԶ մոտեցմանը և երիտասարդական ծրագրերի գհահատման գործիքին ու դրա չափիչ տիրույթներին ծանոթանալու, ինչպես նաև պահանջվող փորձագիտական աշխատանքի ընթացքում դրանք կիրառելու նպատակով անհրաժեշտ հղումն

այստեղ

Մրցույթին մասնակցելու հիմնական պահանջներ

  • Հայեցակարգերի, ընթացակարգերի, հավելվածների, գնահատման գործիքակազմերի և այլ հարակից
    փաստաթղթերի մշակման ու ստեղծման փորձառություն
  •  Հետազոտություններ, վերլուծություններ կատարելու հաստատված փորձառություն։
  •  Հայերեն լեզվի գերազանց իմացություն
  •  Սահմանված ժամկետներում աշխատանքն իրականացնելու պատասխանատվություն
  •  Հաղորդակցման և թիմային համագործակցության հմտություններ
  •  Համակարգչային համապատասխան ծրագրերով աշխատելու ունակություններ

    Դիմելու ընթացակարգը․

    Հետաքրքրված անձիք մրցույթին կարող են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն).
    – մասնագիտական ինքնակենսագրություն,
    –հետաքրքրվածության նամակ՝ հակիրճ նշելով համապատասխան փորձառությունը և ծառայության մատուցման
    համար ակնկալվող վարձատրության չափը։
    –այլ փաստաթղթեր կամ նյութեր (ըստ ցանկության), նախկինում իրականացված համապատասխան
    գործունեությանն առնչվող աշխատանքներ կամ հղումներ, որոնք հաստատում են փորձառության
    համապատասխանությունը հայտի պահանջներին։


    Ժամկետները.
    Մրցույթի պահանջները բավարարող թեկնածուները կարող են մինչև 2024 թ. մարտի 07-ը, ուղարկել դիմումի փաթեթը info@yccd.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով՝ «Փորձագետ/փորձագիտական խումբ» վերնագիրը:

    Ընտրության ընթացակարգը.
    Հայտերը կդիտարկվեն Ծրագրի թիմի կողմից և կարճ ցուցակում ընդգրկված ընտրված թեկնածուները կհրավիրվեն
    առցանց հարցազրույցի՝ ս․թ մարտի 09-ին, ժամը՝ 12․00-ից մինչև 15․00-ի միջակայքում։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել info@yccd.am էլ․ հասցեին, կամ զանգահարել ծրագրի ղեկավար Արարատ Ալիխանյանին՝ 093-31-67-48 կամ 091-72-79-41 հեռախոսահամարներին։

Մրցույթի արդյունքների մասին ընտրված թեկնածուին կտեղեկացվի 2024թ․ մարտի 12-ին:

Տեղեկատվություն հայտատուի համար․
ԵՊԶ/PYD  մոտեցումը ենթադրում է երիտասարդների ներգրավում իրենց ընտանիքների, համայնքների և/կամ կառավարությունների հետ՝ երիտասարդներին հնարավորություն տալով իրացնելու իրենց ամբողջ ներուժը։ ԵՊԶ մոտեցումները զարգացնում են հմտություններ, կարողություններ, ռեսուրսներ, աջակցում են առողջ փոխհարաբերությունների հաստատմանը, ամրապնդում են միջավայրը և վերափոխում համակարգերը։ 


«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» «STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների.

          • «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ,
          • «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ,
          • «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ,
          • «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:

STRIVE ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի ՔՀԿ-ների կայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները՝ հնարավորություն տալով նրանց առանցքային դեր ունենալ իրազեկության բարձրացման, ժողովրդավարության ամրապնդման գործում։