«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է ծրագրերի օգնական, ով սիրում ու գնահատում է ՀԿ ոլորտում աշխատանքը, պատրաստ է աջակցել կազմակերպության ծրագրերին՝ նվիրված աշխատանքի, մոտիվացիայի և մասնագիտական աճի միջոցով։ Ընտրված թեկնածուն կմիանա ՀԿ-ի թիմին և կաշխատի Կազմակերպության ղեկավարի և ծրագրերի համակարգողի անմիջական ղեկավարությամբ։
Տեղեկացնում ենք, որ աշխատանքը Դիլիջան քաղաքում է, բնակության, ճանապարհածախսի կամ այլ հավելյալ փոխհատուցումներ չեն նախատեսվում։
ԴՐՈւՅՔ։ Լրիվ /Եռամսյա փորձաշրջանով/
ՎԱՅՐԸ։ ՀՀ Տավուշի մարզ, ք․ Դիլիջան
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ։
- Մասնակցել աշխատակազմի ժողովներին (նաև արտագնա), կազմել արձանագրություններ, նաև մասնակցություն դասընթացներին, սեմինարիներին
- Գրել շաբաթական գործողությունների պլան և հաշվետվություն։
- Ներկայացնել կատարած գործողությունների ամսեկան հաշվետվություն։
- Վարել կազմակերպության ներքին և արտաքին հաղորդակցությունը (էլեկտրոնային, հեռախոսային)։
- Աջակցել կազմակերպության ծրագրային աշխատանքների իրականացմանը։
- Աշխատակազմի հետ պատրաստել կազմակերպության տարեկան հաշվետվությունը։
- Պատշաճորեն կազմել նամակներ, այլ փաստաթղթեր։
- Կատարել թարգմանություններ՝ հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն լեզուներով։
- Վարել և ապահովել փաստաթղթաշրջանառության անխափան ընթացքը։
- Հետևել կազմակերպության էլ․ փոստին և նամակները ժամանակին ուղղորդել համապատասխան աշխատակիցներին։
- Պատասխանել կազմակերպության հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն։
- Կատարել ծրագրերով նախատեսված գնումներ միջոցառումներ, հանդիպումներ և նախաձեռնությունների կազմակերպման նպատակով։
- Կազմակերպել կազմակերպության ծրագրերով նախատեսված տպագիր նյութերի պատրաստման աշխատանքները համապատասխան ընկերությունների հետ
- Լրացնել, թարմացնել և/կամ ստեղծել կազմակերպության տվյալների բազաները։
- Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը։
- Համակարգել, պահպանել կազմակերպության ներկայացուցչական տպագիր/ էլեկտրոնային բոլոր նյութերը, աշխատանքային ֆայլերը և փաստաթղթերը համապատասխան թղթապանակներում։
- Պատրաստել և տպել փաստաթղթեր, համակարգել տվյալներ։
- Աջակցել աշխատանքային հանդիպումների, քննարկումների, գործընկերների այցելությունների և այլ միջոցառումների կազմակերպմանը։
- Կատարել ադմինիստրատիվ օգնականի կամ ծրագրերի օգնականի համար սահմանված այլ գործառույթներ։
- Ըստ անհրաժեշտության ստանձնել կազմակերպության կարիքներից բխող այլ պարտականություններ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈւՄՆԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ։
- Բարձրագույն կրթություն՝ առնվազն բակալավրի աստիճանով՝ սոցիալական, հումանիտար, լեզվաբանության եվ այլ հարակից գիտությունների բնագավառներում
- Բանավոր եվ գրավոր հայերենի եվ անգլերենի լեզուների գերազանց տիրապետում, ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի առավելություն
- Համակարգչային վարժ հմտություններ, ներառյալ՝ Microsoft Word, Excel և Power Point, internet, Zoom (այլ ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն)
- Հասարակական-քաղաքացիական ոլորտներում առնվազն 1 տարվա փորձառությունը ցանկալի է
- Համայնքում/մարզում/հանրապետությունում գործնական հարաբերություններ ստեղծելու եւ պահպանելու, բանակցություններ վարելու հմտություններ
- Թիմում աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր գիտակցում
- Ճկունություն ինքնուրույն որոշումների կայացման գործընթացում
- Մոբիլիզացիայի եվ շփման, միջանձնային հաղորդակցման հմտություններ
- Ներկայացման հմտություններ
- Ստեղծագործական եվ նորարական մտածողություն
- Ինքնազարգացման, համապատասխան վերապատրաստումների մասնակցության ձգտում
- Ծանրաբեռնված պայմաննեիրում ինքնուրույն աշխատելու եվ վերջնաժամկետները պահպանելու կարողություն
- Երկրի ներսում գործնական այցելությունների (հաճախ՝ գիշերակացով) պատրաստակամություն
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ։
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաղթերը.
- մասնագիտական ինքնակենսագրություն (CV)
- հետաքրքրվածության նամակ (Cover letter), նշելով համապատասխան փորձառությունը
- այլ փաստաթղթեր կամ նյութեր (ըստ ցանկության, օր․ դիպլոմներ, հավաստագրեր, կամավորական աշխատանքի վերաբերյալ երաշխավորագրեր և այլն)
Պահանջվող փաստաթղթերը ուղարկել info@yccd.am էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը՝ «Ծրագրերի օգնական»
Հեռախոսով տեղեկատվություն չի տրամադրվում։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն կարճ ցուցակում ներառված թեկնածուները։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2021 թ․-ի հունվարի 25-ը։
Դիմումների ընթացիկ դիտարկման արդյունքներից կախված համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։
ԼՐԱՑՈւՑԻՉ ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆՆԵՐ։ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որն հիմնադրվել է 2008թ․ սեպտեմբերին՝ Դիլիջան քաղաքում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել համայնքի զարգացմանը երիտասարդ կանանց և տղամարդկանց կարողունակությունների զարգացման ու զբաղվածության ապահովման միջոցով: Իրականացնում է երիտասարդների, տուրիզմի, սոցիալական ձեռնարկատիրության և համայնքային զարգացման ծրագրեր։ Հավելյալ տեղեկատվության համար այցելեք կազմակերպության կայքը․ www.yccd.am։