Skip to main content

Ծաքայության անվանում՝                     Մոնիթորինգ
Ծառայության ժամանակը՝                   2021 Դեկտեմբերի 15 – 2022 Փետրվարի 15
Դիմելու վերջնաժամկետը՝                    Դեկտեմբերի 5
Իրականցման վայրը՝                             Ք․Դիլիջան Տավուշի մարզ
Ձևաչափը՝                                                առցանց և ոչ առցանց

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը  «Քաղաքային պլանավորման հեռանկարները Դիլիջանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մոնիթորինգային  ծառայությունների մատուցման մրցույթ անհատների և կազմակերպությունների համար՝ Դիլիջան համայնքի ղեկավարին կից հասարակական հիմունքներով մշտապես գործող Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի գոյությունից ի վեր կայացրած որոշումների կայացման գործընթացի թափանցիկության և հանրային իրազեկվածության ապահովման, համայնքային շահի հաշվի առնման և համայնքանպաստ  գործոնների․

Մրցույթին մասնակցելու պահանջներ

  • Առնվազն 3 տարվա ոլորտային (քաղաքային պլանավորում) աշխատանքային փորձ՝ մոնիթոորինգային աշխատանքների և համապատասխան վերլուծությունների իրականացման
  • Մոնիթորինգային զեկույցներ պատրաստելու փորձառություն
  • Ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն
  • Տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի փորձառություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն /բանավոր և գրավոր/
  • Նորագույն տեխնոլոգիաներով/տեխնիկական միջոցներով աշխատելու կարողություն
  • Արդյունավետ համագործակցելու ունակություն

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձանց հրավիրում ենք ներկայացնել ինքնակենսագրական, հետաքրքրության նամակ և գնառաջարկ։ Գնառաջարկը կազմելիս խնդրում ենք հաշվի առնել, որ կեցության և տրանսպորտային  ծախսեր չեն նախատեսվում։ Գնաառաջարկը պետք է ներկայացնել հարկերը ներառյալ։ Դուք կարող եք նաև ուղարկել այլ լրացուցիչ փաստաթղթեր կամ նյութեր, որոնք կհամարեք հայտի պահանջները բավարարող։ Մրցույթի  կարճ ցուցակում հայտնված հայտատուներից կպահանջվի մոնիթորինգի  ընթացքի ողջ նկարագիրը (կիրառվող մեթոդաբանություն, աշխատանքի տեխնիկական նկարագիր և այլն)։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև դեկտեմբերի 5-ը, ժամը 18:00-ն ուղարկել վերոնշյալ փաստաթղթերը՝  info@yccd.am  էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Մոնիթորինգի ծառայությունների մատուցման հայտ»։

Ծանոթություն Կարճ ցուցակում հայտնված հայտատուների հետ կապ կհաստատվի ս/թ դեկտեմբերի  7–ին և կանցկացվի առցանց հարցազրույց և այն հաղթահարած հայտատուին արդյունքների մասին կտեղեկացվի ս/թ Դեկտեմբերի 10-ին:

«Քաղաքային պլանավորման հեռանկարները Դիլիջանում» ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագորխակցության կետնրոն» ՀԿ  և «Ուրբանիստա» հարթակի կողմից։
Ծրագիրը ֆինանսավորվում է Eurasia Partnership Foundation-ArmeniaEmbassy of Sweden in Yerevan և ՍԻԴԱ-ի կողմից իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է օժանդակել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: