Skip to main content

Ծառայության անվանում՝            
ԴՈՒԿՈ /DUCO/ առաջնորդության դպրոց ծրագրի շրջանակներում տրանսպորտային/ տեղափոխման ծառայություն մատուցում։ 

Ծառայության  իրականացման ժամանակահատվածը՝ 
2025թ․ փետրվար-հունիս 

ԴՈՒԿՈ /DUCO/ առաջնորդության դպրոց ծրագրի շրջանակներում հայտարարվում է բաց մրցույթ տրանսպորտային ծառայություն մատուցելու համար։ 

Դիմորդ կազմակերպությունից պահանջվում է․ 

Երիտասարդների տեղափոխում  20 անգամ /օր/ , փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում, շաբաթական  1-2 անգամ,  յուրքանչյուր անգամ հետևյալ 6 ուղղություններով․ 

  • Հաղարծին–Դիլիջան–Հաղարծին 
  • Գոշ–Դիլիջան–Գոշ 
  • Թեղուտ–Դիլիջան–Թեղուտ 
  • Խաչարձան–Դիլիջան–Խաչարձան 
  • Աղավնավանք–Դիլիջան–Աղավնավանք 
  • Հովք –Դիլիջան–Հովք 

Դիմելու ընթացակարգը 

Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն՝ 

  • Կազմակերպության պետական գրանցման վկայականը 
  • գնաառաջարկ։ 

 Դիմորդ կազմակերպությունները կարող են մինչև փետրվարի 07-ը, ժամը 18:00-ն ուղարկել  վերը նշված փաթեթը info@yccd.am էլ. հասցեին՝ նամակի «Թեմա/Subject» տողում նշելով՝ «ԴՈՒԿՈ առաջնորդության դպրոց» ։ 

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել info@yccd.am Էլ․հասցեին: 

Մրցույթի պահանջներին համապատասխանող հայտատուին՝ արդյունքների մասին,  կտեղեկացվի մինչև փետրվարի 10-ը: 


Սույն բաց մրցույթն իրականացվում է ԴՈՒԿՈ առաջնորդոսւթյան դպրոց ծրագրի շրջանակներում։ Վերջինս իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից: