Skip to main content

ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՄԱՏՈւՑՄԱՆ ՄՐՑՈւՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Ծառայության անվանում՝           
ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» 2-օրյա դասընթացի մոդուլի պատրաստում, կազմակերպում և անցկացում

Ծառայության  իրականացման ժամանակահատվածը՝
2021թ․ հուլիս-օգոստոս

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է քաղաքականությունների մշակման ու որոշումների կայացման գործընթացներում  երիտասարդների մասնակցության խթանման  ոլորտի  փորձագետ, ով կպատրաստի «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» 2-օր դասընթացի ուսուցողական ձեռնարկ (մոդուլ) և  ուղեցույց։ 

Ձեռնարկը  պետք է ներառի հետևյալ թեմաները՝

  • Երիտասարդության մասնակցության ձևերը։
  • Քաղաքացիական ակտիվիզմ և ջատագովություն երիտասարդների ներգրավմամբ, անհրաժեշտ հմտությունների զարգացում։
  • Մասնակցություն հանրային քաղաքականությունների ձևավորման և որոշումների կայացման գործընթացներում։
  • Որոշումների կայացման տեսակները և մակարդակները։
  • Ինչպե՞ս ձևավորել նախաձեռնող խումբ և ազդել որոշումների կայացման վրա։
  • Ազդեցության տեսակները և միջոցները։

Ծանուցում ձեռնարկի թեմաների վրա հիմնված ուսուցողական վարժությունները և տեսական նյութերը պետք է ներառեն այն հմտությունները ու կարողությունները , որոնք անհրաժեշտ են երիտասարդին՝ քաղաքականությունների մշակման ոլորտում իր ակտիվ մասնակցությունըապահովելու  համար։

 

Մրցույթի պայմանները

Դիմորդը պետք է՝

  • ունենա երիտասարդության ոլորտում նեղ կամ հարակից ոլորտներում մասնագիտական ուսումնասիրություններ, գնահատումներ և փորձագիտական վերլուծություններ իրականացնելու փորձառություն
  • տիրապետի ՀՀ-ում և արտերկրում քաղաքականությունների մշակման և որոշում կայացնելու տարբեր մակարդակներում և փուլերում երիտասարդների մասնակցության ոլորտներին, ձևերին, եղանակներին
  • ունենա դասընթացների, ուսումնական ձեռնարկների մշակման ու պատրաստման, թեմաների ու գործնական վարժությունների կազմման փորձառություն
  • վարժ տիրապետի հայերենին /բանավոր և գրավոր/։

 

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն՝

  • ինքնակենսագրական
  • նմանատիպ աշխատանքներ/նյութեր, որոնք փորձագետը կհամարի հայտի պահանջները բավարարող,
  • գնաառաջարկ։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հուլիսի 06-ը, ժամը 18:00-ն ուղարկել  վերը նշված փաթեթը info@yccd.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով՝ «Երիասարդների մասնակցության ոլորտի փորձագետ» ։

Բոլոր հայտերը կդիտարկվեն ԴԱՏԱ ծրագրի գործընկերների համատեղ աշխատանքային խմբի կողմից։

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել info@yccd.am Էլ․հասցեին:

Մրցույթի պահանջներին համապատասխանող հայտատուին՝ արդյունքների մասին,  կտեղեկացվի մինչև հուլիսի 10-ը:

ԴԱՏԱ Ծրագիրն իրականացվում է ԴԱՏԱ կոնսորցիումի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոն, Բուն TV հիմնադրամ, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ, ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ) կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։

Սույն բաց մրցույթը իրագործվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Մրցույթի հայտարարության բովանդակությունը միմիայն Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ին է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: