Skip to main content

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի երիտասարդական աշխատողի թափուր հաստիքի համար

 

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Երիտասարդական աշխատող
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ Քաղիրավական, 3 ամիս փորձաշրջան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Սեպտեմբեր, 2026 թ․
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական կամ 20 ժամ շաբաթական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Հակոբջանյան 3 նրբ, 21, «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոն
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Անհատական և խմբային երիտասարդական աշխատանք կենտրոնում ու կենտրոնի տարածքից դուրս:

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրականացնել անհատական և խմբային երիտասարդական աշխատանք,
  • Կազմակերպել ու իրականացնել թեմատիկ աշխատարաններ և միջոցառումներ՝ կենտրոնի տարածքում և դրանից դուրս,
  • Տրամադրել անհատական խորհրդատվություն և ուղղորդում,
  • Իրականացնել շարժական երիտասարդական աշխատանք,
  • Իրականացնել աութրիչ աշխատանք,
  • Աջակցել կենտրոնի կամավորներին՝ իրականացնելու աշխատարաններ և ակումբներ,
  • Պահպանել կապը գործընկեր կազմակերպությունների և կրթական հաստատությունների հետ, 
  • Պահպանել կենտրոնում իրականացվող աշխատանքային գործընթացները և դրանց վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը,
  • Հավաքագրել և տրամադրել տեղեկատվություն տվյալների բազաների, կենտրոնի գործունեության գնահատման և տեսանելիության համար,
  • Մասնակցել կենտրոնի գործունեության տեսանելիության ապահովմանը,
  • Պահպանել կենտրոնի կարգուկանոնը և մաքրությունը, ապահովել գույքի բարվոք վիճակը,
  • Մասնակցել կենտրոնի աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
  • Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կենտրոնի գործունեության և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտներում,
  • Կրթության կամ սոցիալական ոլորտներում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Երիտասարդական և ոչ ֆորմալ կրթության ոլորտներում գիտելիքներ և փորձ,
  • Երեխայի/երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն,
  • Ուղղորդելու և խորհրդատվություն տալու հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
  • Բարձր միջմշակութային հմտություններ,
  • Հայերենի գերազանց և անգլերենի ու ռուսերենի բավարար իմացություն,
  • Թվային գրագիտություն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը info@yccd.am էլ-հասցեին՝ նամակի վերնագրում նշելով` «Երիտասարդական աշխատող. ԴՈւԿՈ»:

Դիմելու վերջնաժամկետն է` ս․թ․ օգոստոսի 31-ը, ժամը 23:59-ն։ 

 

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոն՝ 044 22 09 02 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 18:00-ը) կենտրոնի համակարգող Աիդա Աթաբեկյանին։