Skip to main content

Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ում մեկնարկում ենք նոր մեդիա ծրագիր, որի շրջանակներում վերապատրաստելու ենք 15 տեղացի երիտասարդների, ովքեր ակտիվորեն կներգրավվեն համայնքում հիմնադրվող նոր մեդիա հարթակի աշխատանքներում։

Այս պահին փնտրում ենք փորձագետների, ովքեր ակտիվորեն կներգրավվեն նոր ձևավորվող թիմի մասնագիտական ու թիմային որակների ձևավորման պատասխանատու աշխատանքներում։

Այս պահին առկա են հետևյալ նկարագրությամբ հաստիքները․

Փորձագետ 1. Վիդեո-ժուռնալիստիկայի ոլորտի մասնագետ

 

Աշխատանքի նկարագրություն:

– Տեսանյութերի պատրաստման բովանդակային աշխատանքների իրականացում

– Մասնակից երիտասարդների լրագրողական կրթական աշխատանքների իրականացում

– Ծրագրով նախանշված գործողությունների համակարգում

– Տեսանյութերի ու այլ մեդիաարտադրանքի բովանդակության մշակում

– Տարածքային ոլորտների անձանց նկարահանումների կազմակերպում

– Ոլորտային գործընկերությունների հաստատում

– Ընթացիկ աշխատանքների պլանավորում

– Տեսաարտադրանքի որակի վերահսկում և վերջնական թողարկում

 

Պահանջվող հմտություններ և որակավորումներ:

– Վիդեո-ժուռնալիստիկայի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ

– Լրագրողական հմտությունների լավ տիրապետում

– Բովանդակության ստեղծման և ծրագրերի կառավարման հմտություններ

– Անգլերենի կամ գերմաներենի իմացություն

– Երիտասարդների հետ աշխատանքի փորձ ցանկալի է

Փորձագետ 2. Վիդեո-ժուռնալիստիկայի տեխնիկական մասնագետ

 

Աշխատանքի նկարագրություն:

– Տեսանյութերի պատրաստման տեխնիկական, օպերատորական և մոնտաժային աշխատանքների իրականացում

– Տեխնիկական սպասարկման ապահովում

– Մեդիա սարքավորումների հետ աշխատանքի իրականացում

– Պատրաստված մեդիաարտադրանքի վերջնական մշակման ապահովում (ձայնային, գունային և այլ որակների մոնտաժում)

– Վերջնական թողարկում

 

Պահանջվող հմտություններ և որակավորումներ:

– Վիդեո-ժուռնալիստիկայի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ

– Տեխնիկական, օպերատորական և մոնտաժային հմտությունների լավ տիրապետում

– Մեդիա սարքավորումների հետ աշխատանքի փորձ

– Անգլերենի կամ գերմաներենի իմացություն

– Երիտասարդների հետ աշխատանքի փորձ ցանկալի է

Դիմելու կարգը՝

Խնդրում ենք ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը ուղարկել info@yccd.am հասցեին մինչև 2024 թվականի հուլիսի 10-ը:

Նամակի վերնագրում խնդրում ենք գրել Media Project Expert

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ՝ +374 44 22 09 02 հեռախոսահամարով:

Հավելյալ տեղեկատվություն ծրագրի մասին․

Մինչ 2024թ ավարտը նախատեսվում է հավաքագրել մոտիվացված և աշխատասեր երիտասարդների, ովքեր վերապատրաստման փուլերն անցնելուց հետո մասը կկազմեն մի շարք հաղորդումների նկարահանման աշխատանքներին։ Հաղորդումները վերաբերելու են մասնավորապես դիլիջանյան ամենատարբեր թեմաների՝ մշակութային և ճարտարապետական ժառանգություն, մարդիկ, հաջողության պատմություններ, արվեստ, արհեստներ, բնություն։ Անդրադարձ է կատարվելու նաև համանքային առկա խնդիրներին, ինչպես նաև փորձ արվելու գտնել դրանց լուծման տարբերակներ։ Ընդհանուր առմամբ նկարահանվելու է մոտավորապես 14 հաղորդաշար՝ մեր կողմից հիմնադրված, ժամանակակից ոճով կահավորված և տեխնիկապես զինված հատուկ տաղավար-ստուդիայում։