Skip to main content

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն (հասցե՝ ՀՀ, ք․ Դիլիջան, Շահումյան փողոց 8, բն 5, 3906, էլ․ փոստ՝ [email protected]), International Media Support (IMS) / New Democracy Fund (NDF) կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրազեկ առաջին անգամ ընտրողներ․ երիտասարդների մասնակցություն և տեղեկատվական դիմակայունության խթանում Հայաստանի մարզերում» ծրագրի (Պայմանագիր՝ IMS-05368) շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ ծրագրի ամբողջական ֆինանսական աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական ընկերության ընտրության նպատակով։

  • Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 53,000.00 Եվրո
  • Աուդիտի համար նախատեսված բյուջե՝ մինչև 1,800.00 Եվրո (ներառյալ բոլոր հարկերը)
  • Աուդիտի իրականացման ժամանակահատված՝ նոյեմբեր 2026 թ. – հունվար 2027 թ. (Աուդիտորական վերջնական փաթեթի հանձնման վերջնաժամկետ՝ 31 հունվարի, 2027 թ.)
  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 28 սեպտեմբերի, 2026 թ., ժամը՝ 18:00

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախապատմություն և ծրագրի նկարագիր

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն 2026 թ.-ի ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում իրականացնում է «Իրազեկ առաջին անգամ ընտրողներ․ երիտասարդների մասնակցություն և տեղեկատվական դիմակայունության խթանում Հայաստանում» ծրագիրը։

Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, «ԱլտերաԼաբ» ՀԿ հետ համատեղ՝ Դիլիջան, Ապարան, Վայք, Չարենցավան, Ծաղկաձոր համայնքներում։

Աուդիտի նպատակը և աշխատանքների ծավալը

Աուդիտորի հիմնական նպատակն է իրականացնել ծրագրի ամբողջական ֆինանսական հաշվետվության անկախ աուդիտ, որը ներառում է ծրագրի ողջ ժամանակահատվածի (01 ապրիլ – 31 դեկտեմբեր, 2026 թ.) ընթացքում կատարված բոլոր ծախսերը։

Աուդիտորական ստուգումը պետք է իրականացվի հետևյալ ստանդարտներին և պահանջներին համապատասխան.

  1. Անկախ աուդիտորի եզրակացության տրամադրում ֆինանսական հաշվետվության վերաբերյալ – ISA 800/805 (International Standards on Auditing)։
  2. Կատարողականի /գործունեության գնահատում (Performance Audit – Economy, Efficiency, Effectiveness) – INTOSAI ստանդարտներ։
  3. Համաձայնեցված ընթացակարգերի իրականացում – ISRS 4400 (International Standard on Related Services)։

Աուդիտորի կողմից ստուգման ենթակա հատուկ ոլորտները

Աուդիտորը պետք է իրականացնի և հաշվետվությունում ներառի հետևյալ պարտադիր ընթացակարգերի ստուգման արդյունքները.

  • Բյուջետային համադրելիություն. ֆինանսական հաշվետվության կառուցվածքի համապատասխանությունը IMS-ի կողմից հաստատված վերջնական բյուջեի հետ։
  • Աշխատավարձերի և ժամանակացույցերի ստուգում. առնվազն 3 աշխատակցի 3 տարբեր ամիսների աշխատավարձերի հաշվարկների, ժամանակացույցերի, աշխատանքային պայմանագրերի և հարկային/սոցիալական վճարների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը։
  • Գնումների ընթացակարգեր. IMS-ի և կազմակերպության ներքին գնումների կանոնակարգերի պահպանումը (առնվազն 3 գնման գործարքի ընտրողական ստուգում)։
  • Արտարժույթի փոխարժեքային տարբերություններԵվրոյից /ԱՄՆ դոլարից դեպի Դրամ փոխարկման ողջ շղթայի և ձևավորված օգուտների/կորուստների ճշգրիտ արտացոլում։
  • Չօգտագործված միջոցների մնացորդ. Ծրագրի ավարտին չօգտագործված ֆինանսական միջոցների մնացորդի հաստատում, որ ենթակա է վերադարձման IMS-ին։

Վերջնական հանձնվող արդյունքները

Աուդիտորական ընկերությունը պետք է ներկայացնի ամբողջական փաթեթ անգլերեն լեզվով (ստորագրված և կնքված).

  1. Անկախ աուդիտորի հաշվետվություն (Independent Auditor’s Report – ISA 800/805 format):
  2. Փաստացի բացահայտումների հաշվետվություն /Համաձայնեցված ընթացակարգերի վերաբերյալ հաշվետվություն (Report on Actual Findings /Agreed-Upon Procedures Report (ISRS 4400)):
  3. Ղեկավարությանը ներկայացվող նամակ (Management Letter) – Աուդիտորական դիտարկումների, ներքին վերահսկողության թերությունների, ռիսկերի դասակարգման և առաջարկությունների վերաբերյալ նամակ:
  4. Ղեկավարության հայտարարություն (Management Declaration) – Ղեկավարության հայտարարագիր (ստորագրված «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից):
  5. Աուդիտորի հաստատման և ստուգաթերթերի փաթեթ, Հավելված 5 (Auditor’s Confirmation and Checklist Package (Annex 5) – Խմբային աուդիտորին (KPMG P/S, Copenhagen) ներկայացվող հաստատումներ:

Առավել մանրամասն տեղեկատվություն աուդիտի անցկացման վերաբերյալ կարող եք տեսնել այստեղ։