Skip to main content

«ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնի նպատակն է նպաստել երիտասարդների կարողությունների  զարգացմանը, նոր հմտությունների ու գիտելիքների ձեռքբերմանը, ներուժի բացահայտմանը, զբաղվածության խթանմանը, առողջ ապրելակերպին,  ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, շարժունությանը /ՀՀ տարածքում, արտասահմանում/ և տեղական մակարդակով որոշումների կայացմանը երիտասարդների ներգրավմանը։

Առկա ակումբներն են․

Հոգեբանական ակումբ՝ ակումբ, որտեղ բաց ու խորքային քննարկումների միջոցով ներկայացվում են հոգեբանական բազմազան թեմաներ, որոնք խթանում են ինքնաճանաչումը, զարգացնում հաղորդակցման հմտություններն ու ապահովում շարունակական անձնային աճ։

Կրթական խաղերի ակումբ՝ այստեղ մասնակիցները կրթական խաղերի միջոցով կզարգացնեն վերլուծական մտածողությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը և թիմում արդյունավետ համագործակցության մշակույթը։

Խոսակցական անգլերեն՝ դասընթացն ուղղված է անգլերենի խոսակցական հմտությունների զարգացմանը՝ առօրյա թեմաների, խաղերի, երգերի և ակտիվ հաղորդակցության միջոցով։

Կիթառի ակումբ՝ մասնակիցները ծանոթանում են կիթառ նվագելու հիմունքներին, զարգացնում երաժշտական ռիթմային զգայունությունը և կատարում պարզ երաժշտական ստեղծագործություններ։

«Հաջողության գաղտնիք» ակումբ՝ ակումբ, որտեղ ներկայացվում և քննարկվում են հայտնի մարդկանց ու բրենդերի հաջողության ուղիները, հաղթահարված դժվարությունները, քաղած դասերն ու արժեքավոր խորհուրդները։

«Պատանի ստեղծագործողի» ակումբ. մասնակիցները զարգացնում են ստեղծագործական հմտությունները, ստանում տպագրվելու հնարավորություն, հանդիպում ժամանակակից գրողների հետ, ինչպես նաև ուսումնասիրում հայ և համաշխարհային հեղինակների ստեղծագործությունները։

Հասցե՝ Դիլիջան, Հակոբջանյան 3-րդ նրբանցք, 21     |    Հեռ՝ 044220902    |    [email protected]    |    IG: Duco_youthcenter